Հանրագիտարան

Այսօր ջրաճահճային հանդակների օրն է

Փետրվարի 2-ը Ջրաճահճային հանդակների միջազգային օրն է: Հայաստանը ևս միացել է տոնին և նշում է այն փետրվարի 2-ին: 1971թ.-ի այդ օրը Ռամսար քաղաքում (Իրան) ստորագրվել է «Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես՝ ջրլող թռչունների բնադրավայրերի մասին» կոնվենցիան, որն անվանվել է «Ռամսարի» (1982թ. դեկտեմբերի 3 Փարիզի արձանագրությամբ, 1987թ. մայիսի 28 Րեժինում մտցված փոփոխություններով):
«Ռամսարի» կոնվենցիայի շրջանակում միջոցառումների կատարումն ուղղված է տվյալ էկոհամակարգերի կրճատման և ոչնչացման կանխարգելմանը:
 
Ջրաճահճային հանդակների մասին Ռամսարի կոնվենցիայի հաստատման պատճառը միջազգային հասարակայնության կողմից ջրաճահճային հանդակների արագ կրճատումը և ոչնչացումն էր:
 
Այսօր Կոնվենցիային միացել է 144 երկիր, որոնք ընդհանուր թվով ունեն 1401 հանդակ: Հայաստանը Ռամսարի կոնվենցիային է միացել 1993թ.-ին և այսօր արդեն ունի ջրաճահճային հանդակների միջազգային նշանակության կարգավիճակ ունեցող երեք տարածք:
 
ՄԱԿ-ի փորձագետ Դևիդ Լեսը ջրաճահճային հանդակները համեմատել է մարդու օրգանիզմում երկրի երիկամների դերի հետ. եթե դրանք անհետանան, երկիրը նույնպես կմահանա:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: