Հանրագիտարան

Աթեիզմ

Աթեիզմը ոգիների, աստվածների, հանդերձյալ կյանքի և այլ տեսակի գերբնականի հավատը ժխտող հայացքների համակարգ է, որը ժխտում է ամեն տեսակի կրոնի գոյությունը։ Յուրաքանչյուր պատմական դարաշրջանում աթեիզմը արտացոլել է տվյալ ժամանակաշրջանի գիտելիքների եղած մակարդակը և այն դասակարգերի ու սոցիալական խմբերի շահերը, որոնց տեսական զենքն է եղել այն: Աթեիզմը անխզելիորեն կապված է բնության նկատմամբ մատերիալիստական հայացքների հետ։

Աթեիզմը հակադրվում է թեիզմին, որն իրենից ներկայացնում է առնվազն մեկ Աստծո գոյության առկայության հավատը: Աթեիզմի տակ հաճախ հասկացվում է նաև ցանկացած գերբնական ուժի ժխտումը, կլինեն Աստվածներ, հոգիներ, այլ ոչ նյութական ուժեր, հետմահու կյանք և այլն:  Աթեիզմն աշխարհայացք է, որը ժխտում է կրոնի`   որպես գերբնական ուժի նկատմամբ հավատը:

 

Աթեիզմին բնորոշ է այն  համոզմունքը, որ բնական աշխարհը (բնությունը) ինքնաբավ է, և բոլոր կրոններն ունեն մարդկային (ոչ գերբնական) ծագում: Այն մարդիկ, ովքեր իրենց համարում են աթեիստներ, կասկածամտորեն են վերաբերվում ցանկացած գերբնական ուժերի, երևույթների, որոնք չունեն իրենց գոյության էմպիրիկ հիմնավորումը:
 
Ոմանք հօգուտ աթեիզմի հիմնվում են փիլիսոփայության, սոցիոլոգիայի և պատմության վրա: Շատ աթեիստներ համարվում են հումանիզմի և նատուրալիզմի հետևորդներ: Գոյություն չունեն համընդհանուր վարքի նորմեր, որոնք բնորոշ են բոլոր աթեիստներին:
 
Ի սկզբանե «Աթեիզմ» տերմինը վերաբերում էր բոլոր այն մարդկանց կամ ուսմունքներին, ովքեր կոնֆլիկտի մեջ էին գոյություն ունեցող կրոնների հետ: Միայն հետագայում այդ տերմինը սկսեց որոշակի փիլիսոփայական դիրքորոշում արտահայտել: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: