Առողջապահություն

Ուղեղի ծանրաբեռնման արդյունավետությունը

Գիտնականները հայտնաբերել են, որ հավելյալ քաշից կարելի է ազատվել շատ դյուրին տարբերակով:
Այսպես, պարզվել է, որ անհրաժեշտ է պարզապես ակտիվորեն զբաղվել մտավոր աշխատանքով, օրինակ`   լուծել խաչբառեր, գլուխկոտրուկներ, տրամաբանական հանելուկներ, խնդիրներ և այլն:
 
Բանն այն է, որ մտավոր գործունեության համար ուղեղին անհրաժեշտ են բավականին շատ կալորիաներ: Աշխատանքի ընթացքում գլխուղեղն արտադրում է միլիոնավոր նյարդային ազդակներ, իսկ դրա համար անհրաժեշտ է էներգիա: Այսպես տեղի է ունենում կալորիաների յուրատեսակ այրում:
 
1 րոպեի ընթացքում գլխուղեղն այրում է 0.1 կալորիա, իսկ մտավոր աշխատանքի ժամանակ այս թիվը հասնում է 1.5 կալորիայի: Այնպես որ, կարելի է միաժամանակ և՛ նոր գիտելիքներ ստանալ, և՛ նիհարել:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: