Առողջապահություն

Աղի վնասակարության մասին

Երիտասարդ տարիքում աղի քիչ օգտագործումը նպաստում է հետագայում սրտանոթային հիվանդությունների և հիպերտոնիայի առաջացման հավանականության նվազմանը:

Գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որոնց ընթացքում հայտնաբերել են, որ եթե աղի օգտագործումը օրական հասցվի 6 գրամի, ապա սրտի հիվանդությունների և հիպերտոնիայի առաջացման հավանականությունը հասուն տարիքում կնվազի 63%-ով:

 

Ըստ փորձագետների՝ երիտասարդ տարիքում փոխելով սննդակարգը՝ կարելի է կանխել սրտային հիվանդությունների առաջացումը և ապրել ավելի առողջ:
 
Սրտանոթային հիվանդությունները մահացության հիմնական պատճառներից են ողջ աշխարհում: Ըստ հետազոտողների՝ մեծ քանակությամբ աղն օրգանիզմում հայտնվում է դեռահասների սիրած արագ սննդի, չիպսերի, ինչպես նաև աղի ձողիկների միջոցով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: