Առողջապահություն

Սերկևիլի օգտակար հատկությունները

Չնայած ասում են, որ սերկևիլի հայրենիքը Միջին Ասիան է, սակայն կարծիք կա, որ այդ տարածքներում աճող սերկևիլի տեսակներն ուտելի են դառնում միայն մի քանի ամիս հատուկ պայմաններում պահելուց հետո։

Այդուհանդերձ, սերկևիլն անհիշելի ժամանակներից տարածված է եղել նաև պատմական Հայաստանում: Դեռևս 4000 տարի առաջ սերկևիլի համեղ ու բուրավետ պտուղներն անվանում էին «ոսկե խնձորներ»: Սերկևիլը համարվում էր սիրո, գեղեցկության, պտղաբերության ու ընտանեկան ջերմության խորհրդանիշը:

 

Այդ պատճառով էլ Հին Հունաստանում հարսանիքի օրը նորապսակները պետք է անպայման սերկևիլ ուտեին, որպեսզի նրանք առողջ լինեին ու ապրեին համերաշխ, բարի մթնոլորտում: Հին աշխարհի բոլոր բժիշկները խորհուրդ են տվել սերկևիլը կիրառել աղիքային հիվանդությունների, փորլուծության և բազաթիվ այլ հիվանդությունների ժամանակ:
 
Ամիրդովլաթը նշել է, որ սերկևիլի ծաղիկներից ստացված հյութը, կաթեցնելով աչքի մեջ, կարելի է լավացնել տեսողությունը: Ըստ նրա`   սերկևիլի պտուղները մաքրում են լյարդը, իսկ սերկևիլի պտուղներից ստացված յոդը կարգավորում է քրտնարտադրությունը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: