Հանրագիտարան

Աստվածատուր վկայի հիշատակության օր

Սբ. Աստվածատուրը նահատակվել է պարսից Խոսրով արքայի ժամանակ: Նա պարսից մոգ էր, որը, Դենշապուհի հետ գալով Հայաստան ու այստեղ տեսնելով Սբ. Գրիգորիս Ռաժիկի նահատակությունը, հավատում է Քրիստոսին և մկրտվում: Նահատակվում է`   թաղվելով Դվինում:
Սբ. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օր
 
Հուլիանե և Վասիլուհի անունով շատ կույսեր կան տոնացույցներում, բայց հայկական տոնացույցում հիշատակվողները Նիկոմիդիա քաղաքից են:
 
Սբ. Հուլիանեն (†304) մանուկ հասակից իրեն նվիրել է կուսական կյանքին: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մերժում է մի հեթանոս երիտասարդի ամուսնության առաջարկը և տարվում դատարան:
 
Երբ բազմաթիվ չարչարանքներից և փորձություններից հետո սրբին փորձում են այրել, խարույկն ինքն իրեն հանգչում է: Սա առիթ է դառնում բազմաթիվ ներկաների դարձի համար: Նրանք ևս նահատակվում են, իսկ Սբ. Հուլիանեին գլխատում են:
 
Սբ. Վասիլուհին († 303) ևս Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մատնվում է տանջանքների, սակայն անվնաս է դուրս գալիս փորձություններից՝ առիթ դառնալով իր դատավորի դարձին:
 
Աղբյուրը`   Qahana.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: