Առողջապահություն

Արգելված սննդային հավելանյութեր

Ժամանակակից սննդային արտադրությունն անհնար է պատկերացնել առանց սննդային հավելումների: Դրանք նյութեր են, որոնց առկայությունը պարտադիր է այս կամ այն տեսակի սննդի ստեղծման համար: Այդ նյութերի շարքում հսկայական թիվ են կազմում վտագավոր սննդային հավելումները, որոնք սպառնում են մեր և մեր երեխաների առողջությանը: Սննդային հավելումների թվին են դասվում՝
- ներկանյութերը (E100-E182), որոնք ամրապնդում են մթերքի գույնը, 
- կոնսերվանտները (E200-E299), որոնք մեծացնում են սննդի պահպանման ժամկետը, 
- հակաօքսիդիչները (E300-E399), 
- ստաբիլիզատորները (E400-E499), 
- էմուլգատորները(E500-E599): 
 
Գուցե նրանց առկայությունը պարտադիր է վառ, գունեղ, դոնդողանման, երկարադիմացկուն սնունդ ստանալու համար, բայց այդ հավելումներից շատերը վնասակար են մեր փոքրիկների առողջության համար: 
 
Մայրիկներից շատերը չգիտեն նրանց առկայության մասին, երբ գնում են գեղեցիկ տուփով կոնֆետը, մաստակը, հյութը և այլն: Ռուսաստանում չի թույլատրվում այն սննդի ներմուծումը, որի մեջ առկա են E121, E123, E240 սննդային հավելումները: Ցավոք սրտի, մեր շուկայում այսօր հանդիպում են նման հավելումներով մթերքներ (կետչուպներ, մայոնեզներ, արևելյան քաղցրավենիք և այլն): 
 
Իհարկէ, ոչ բոլոր հավելումներն են վտանգավոր. հսկայական թիվ են կազմում չուսումնասիրված հավելումները: Մայրերին խորհուրդ է տրվում այս կամ այն գեղեցիկ մաստակը, հյութը, կոնֆետը գնելուց առաջ անպայման ծանոթանալ նրա բաղադրությանը: 
 
2005-2006 թվականներին Հայաստանում գրանցվել են դեպքեր, երբ E230, E320, E232 հավելումների առկայաությունը սննդում հանգեցրել է փոքր երեխաների մոտ ալերգիկ երևույթների դրսևորմանը և աղեստամոքսային համակարգի խանգարմանը:
 
Ցանկալի կլիներ, որ յուրաքանչյուր մայր իր ձեռքի տակ ունենար այս ցուցակը և հաճախակի օգտվեր նրանից հատկապես փոքրիկի համար սնունդ կամ քաղցրավենիք գնելիս՝
 
Վտանգավոր հավելումներ, որոնք առաջացնում են չարորակ ուռուցքներ`   E103, E105, E121, E123, E130, E131, E142, E152, E210, E211, E213-217, E240, E330, E447: 
 
Վտանգավոր հավելումներ, որոնք առաջացնում են աղեստամոքսային համակարգի հիվանդություններ`   E221-226, E320-322, E338-341, E407, E450, E461-466: 
 
Վտանգավոր հավելումներ,որոնք առաջացնում են ալերգիաներ`   E230, E231, E232, E239, E311-313: 
 
Վտանգավոր հավելումներ, որոնք առաջացնում են լյարդի և երիկամների հիվանդություններ`   E171-173, E320-E322:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: