Հանրագիտարան

Դաշահրա (Հնդկաստան)

Հնդկաստանի ամենագունազարդ տոներից մեկը նշվում է հոկտեմբերի 13-ին: Այն սովորաբար տոնում են Աշվին ամսում`   10 օր և 9 գիշեր: Հնդկաստանի ամեն շրջանը յուրովի է նշում այն:
Ութար-Պրադեշում նշում են այն որպես Ռամա աստծո՝ Ռավանայի հրեշի նկատմամբ տարած հաղթանակ, այսինքն`   որպես բարու հաղթանակ չարի նկատմամբ:
 
Այս տոնի առթիվ խմբակային պարեր են կազմակերպվում, որոնք նվիրված են Ռամիլիլա աստծո սխրանքներին:
 
Օրվա վերջում վառում են Ռավանայի հրեշի պատկերը: Տոնի առթիվ ընդունված է այցելել ընկերներին ու բարեկամներին, նրանց նվերներ տանել:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: