Առողջապահություն

Ֆրուկտոզա

Ֆրուկտոզան մոնոսախարիդ է, այն ավելի նպատակահարմար է օգտագործել մեծահասակների սննդում։ Այն երկու անգամ ավելի քաղցր է, քան սախարոզան և երեք անգամ ավելի քաղցր է, քան գլյուկոզան, ինչը հնարավորություն Է տալիս օգտագործել ավելի քիչ քանակով։
Ֆրուկտոզան օժտված է առանձնահատուկ կենսաբանական հատկություններով, նրա յուրացումն իրականանում է առանց ինսուլինի: Դիաբետիկների մոտ ֆրուկտոզայի ընդունումը բերում է էականորեն ցածր սննդային գլիկեմիայի։
 
Մյուս կողմից`   ֆրուկտոզան ավելի ակտիվորեն, քան գլյուկոզան, ընդգրկվում է լիպոնեոգենեզի պրոցեսներում`   բերելով ճարպի կուտակմանը դեպոներում։ Ֆրուկտոզայի առավելագույն քանակը հանդիպում է բանանի, խնձորի, կարմիր պղպեղի, տանձի և ազնվամորիու մեջ։ Մեղրի մեջ ֆրուկտոզայի պարունակությունը հասնում Է մոտ 40%-ի։
 
Այսօր անընդմեջ մեծանում է շաքարի՝ որպես բարձր կալորիականություն ունեցող և համեմատաբար էժան սննդամթերքի օգտագործումը։ Այն բերում Է կալորիականության բարձրացման և անցանկալի փոփոխությունների, հատկապես`   նստակյաց կյանքի վարման ժամանակ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: