Հանրագիտարան

Գիտելիքի, գրի և դպրության օր

Մինչ 20-րդ դարի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր։ 1930թ.-ի օգոստոսի 14-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց, որ 8-10 տարեկան բոլոր երեխաները պիտի դպրոց ընդունվեն աշնանը։
1935թ.-ի սեպտեմբերի 3-ին Ժողովրդական կոմիսարների խորհրդի ու ՍՄԿԿ կենտրոնական կոմիտեի համատեղ որոշման համաձայն՝ սեպտեմբերի 1-ը հայտարարվեց ուսումնական տարվա սկիզբ:
 
1980թ. հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն`   սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց Գիտելիքի օր։ Սեպտեմբերի 1-ն աշխարհի երկրների մեծ մասում նշվում է որպես Գիտելիքի օր:
 
Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով դպրոցներում անցկացվում են տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի, գրի և դպրության օրվան:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: