Հանրագիտարան

Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օր

Ըստ ՄԱԿ-ի տոնացույցի`   օգոստոսի 29-ին նշվում է Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրը: Արդեն իրականացվել է շուրջ 2000 միջուկային փորձարկում, որոնցից առաջինը տեղի է ունեցել 1945թ.-ին:
Մասնագետները կարծում են, որ նման փորձարկումները բացասաբար են ազդում թե´ մարդկանց, թե´ շրջակա միջավայրի վրա`   պատճառ դառնալով տարատեսակ անոմալ երևույթների:
 
Օգոստոսի 29-ը Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օր հայտարարելու որոշումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է 2009 թվականի դեկտեմբերի 2-ին Ղազախստանի առաջարկով՝ կոչ անելով լայնորեն իրազեկել մարդկանց միջուկային փորձարկումների վտանգավոր հետևանքների մասին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: