Առողջապահություն

Աչքերի շուրջ գտնվող մաշկի խնամք

Մարդու դեմքի ամենազգայուն հատվածն աչքերի շուրջ գտնվող մաշկն է: Այս հատվածում ճարպագեղձեր գրեթե գոյություն չունեն, ուստի այն շատ շուտ կարող է կորցնել իր առաձգականությունը: Կախված աչքերը թարթելուց, կկոցելուց, ժպտալուց`   այս հատվածը բավականին ծանրաբեռնված է և պահանջում է յուրահատուկ խնամք:
Ինչպես մաքրել աչքերի գրիմը
        
Աչքերի գրիմը մաքրելու համար պետք է օգտագործել շատ նուրբ միջոցներ: Դրանք ազդում են միանգամից, հետևաբար ստիպված չեք լինի դրանով տրորել աչքերը. բավական է թեթևակի սրբելը:
 
Եթե մաշկի այդ մասերը շատ զգայուն են, ապա օգտվեք այն միջոցներից, որոնք պարունակում են РН-ի չեզոք բաղադրություն:
 
Այն նման է արցունքի մեջ գտնվող РН-ի բաղադրությանը և անվտանգ է. աչքերն ու դրանց շուրջ գտնվող մաշկը չեն գրգռվի:
 
Եթե Ձեր գնած մաքրող միջոցը պարունակում է ածանցյալ սպիտակուցներ, ապա այն միաժամանակ կամրացնի Ձեր թարթիչները:
 
Աղբյուրը`   Doctors.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: