Առողջապահություն

Նռան հյութն ամենաօգտակարն է

Նռան հյութն ունի մի շարք հրաշագործ հատկություններ: Դեռ հնում այն օգտագործվել է սրտանոթային հիվանդությունները կանխարգելելու համար: Նռան հյութն այնքան հարուստ է հակաօքսիդանտների թվով, որ անցնում է նույնիսկ կարմիր գինուն:
Նռան հյութն օգտակար է նաև մրսածության ժամանակ, քանզի դրանով կարելի է ողողել կոկորդը: Բրիտանացի բժիշկները հայտնաբերել են, որ նռան հյութը նվազեցնում է արյան մեջ առկա ճարպաթթուների պարունակությունը, իսկ վերջիններս կանանց և տղամարդկանց որովայնի հատվածում ճարպի կուտակման հիմնական պատճառն են համարվում:
 
Փորձի ընթացքում, որին մասնակցել էին երկու սեռի 48 ներկայացուցիչ, առաջարկվել էր օրական խմել 500 մգ նռան հյութ: Փորձից հետո պարզվել է, որ կամավորների 1/2-ի որովայնի հատվածում առկա ճարպի պարունակությունը նվազել է: Բացի այդ, մասնակիցներից 90%-ի մոտ նվազել էր արյան ճնշումը, ինչն իր հեթին նվազեցրել էր սրտի նոպաների, ինսուլտի և երիկամների հիվանդության առաջացման հավանականությունը: 
 
Դրական արդյունք ստանալու համար, սակայն, խորհուրդ է տրվում նռան հյութն ընդունել կանոնավոր կերպով: Ի դեպ, նուռը պարունակում է նաև վիտամին C, կարոտին, վիտամիններ B1, B2,օրգանական թթուներ, ինչպես նաև պղինձ, մագնիում, երկաթ, կալիում, կրեմնիում և ֆոսֆոր:
 
Աղբյուրը`   Doctors.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: