Առողջապահություն

Մեխակը կօգնի պահպանել գեղեցկությունը

Գեղեցկության պահպանման հարցում Ձեզ կարող է օգնել մեխակը, որը դրական ազդեցություն կարող է ունենալ մաշկի, ատամների, մազերի վրա:
Մեխակը հզոր հակաբիոտիկ է
 
Չինական բժշկության մեջ մեխակի յուղն օգտագործվել է տարբեր մաշկային հիվանդություններ բուժելու համար: Մեծ քանակությամբ մեխակի խիտ յուղը, սակայն, կարող է առողջությանը վնաս հասցնել, այդ իսկ պատճառով օգտագործելուց առաջ անհրաժեշտ է նոսրացնել այն: Հղի կանանց այս յուղը բացարձակապես հակացուցված է:
 
Սպիտակեցնում ենք ատամները
 
2-3 մեխակը մանրացնել, հավասար քանակությամբ խառնել մանրացրած դեղին օձասխտորի հետ: Ատամները մաքրելուց առաջ փոշին ջրով բացել: Ստացված ատամի մածուկով 3 օրվա ընթացքում օրը 2-3 անգամ մաքրել ատամները:
 
Ամրացնում ենք մազերը
 
Վերցնել հինգ փունջ մեխակ և այն մանրացնել: Ստացված փոշին խառնել մեկ բաժակ սոխի կեղևի հետ և լցնել մեկ բաժակ օղի, թողնել 2 շաբաթ մութ տեղում: Մազերը լվանալուց առաջ ստացված թուրմը քսել մազարմատներին և թողնել 30-40 րոպե:
 
Ազատվեք կորյակներից
 
100 մլ զտված ջրին խառնել 20 կաթիլ մեխակի եթերայուղ: Ստացված լուծույթով ամեն օր մաքրել դեմքը: Այրոցի նշանների դեպքում օգտագործումը դադարեցնել:
 
Աղբյուրը`   Mediainform.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: