Հանրագիտարան

Ընկերության միջազգային օր

Ընկերության միջազգային օրն ամենաերիտասարդ տոներից մեկն է օրացույցում: Այդ օրը հուլիսի 30-ին նշելու գաղափարը հաստատվել է 2011թ.-ի ապրիլի 27-ին`   ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ համագումարի ժամանակ:
Միացյալ ազգերի կազմակերպությունը պետական կառույցներին, ինչպես նաև միջազգային և շրջանային կազմակերպություններին առաջարկել է նշել այդ օրը՝ համապատասխան մշակութային սովորույթներին:
 
ՄԱԿ-ի որոշման մեջ շեշտը դրվում է տարբեր երկրների միջև ընկերական հարբերությունների ձևավորման կամ շարունակականության կարևորության վրա:
 
«Ազգերի, երկրների, մշակույթների միջև ընկերությունը կոչում է խաղաղություն և կամուրջներ ստեղծում հասարակությունների միջև, ինչը նպաստում է մշակութային բազմազանության»,- ասվում է փաստաթղթում:
 
Բացի այդ, Ընկերության միջազգային օրվա խնդիրներից է երիտասարդների, ինչպես նաև ապագա առաջնորդների ուշադրությունը բևեռել հասարակական գործունեության վրա, որն ուղղված է տարբեր մշակույթների հարգալից ըմբռնմանը:
 
Ներկայումս շատ երկրներում իրականացվում են ընկերության քարոզչությանն առնչվող զանազան միջոցառումներ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: