Առողջապահություն

Քաղցկեղի դեմ պայքարելու միջոցների ցանկում է նաև սպանախը

Սպանախը կարող է որոշակիորեն նվազեցնել կանցերոգենների առաջացրած վնասը և կանխել քաղցկեղի առաջացումը: Փորձարկումներն ապացուցել են, որ սպանախի օգտագործումը չարորակ ուռուցքի հնարավորությունն իջեցրել է 58-ից 32 տոկոսի:
Ինչպես հայտարարել են ԱՄՆ-ի Օրեգոնի համալսարանի գիտնականները, յուղոտ մսի քաղցկեղածին բջիջները վտանգավոր են առողջության համար: Դրանք բացասաբար են ազդում ՌՆԹ-ի վրա, որն առաջնային սպիտակուցների կառուցվածքի տեղեկատվություն է պարունակում:
 
Նշվում է, որ քաղցկեղը ԴՆԹ-ում փոփոխություններ է հրահրում, որոնք բջիջների անվերահսկելի աճի են հանգեցնում:
 
Օրեգոնի համալսարանի գիտնականների համոզմամբ՝ սպանախն ի վիճակի է պայքարել այդ և նմանատիպ խնդիրների դեմ:
 
Աղբյուրը`   Clinics.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: