Առողջապահություն

Որքան կարևոր է դրական տրամադրվածությունը

Հաջողակ մարդիկ գիտեն, թե որքան կարևոր է դրական տրամադրվածությունը՝ անկախ այն բանից`   ինչ է կատարվում շուրջը: Ահա մի քանի մոտեցում, որոնք կօգնեն զարգացնել և պահպանել դրական զգացողություն:
1. Սեփական առաքելության ձևակերպում
Յուրաքանչյուր բարձունքի մեկնարկային կետը նպատակի մասին հստակ պատկերացումն է: Այն նկարագրում է, թե ինչի եք ձգտում:
 
2. Աֆիրմացիաներ
Կյանքում բարձունքների հասնելու համար պետք է նախ և առաջ հասնեք դրանց Ձեր գիտակցության մեջ: Միջոցներից մեկը աֆիրմացիաներ օգտագործելն է`   դրական հաստատումների կրկնումը ներկա ժամանակով, կարծես թե դրանք արդեն իրականացված փաստեր են:
 
3. Նպատակի նկարագիր
Հարվարդի համալսարանի շրջանավարտների բավական հայտնի ուսումնասիրությունը ցույց է տալիս նպատակների ձևակերպման հզորությունը: Ըստ հետազոտությունների`   շրջանավարտների միայն 3 տոկոսն ունեին հստակ ձևավորված և գրված անձնական նպատակներ:
20 տարի անց հետազոտողներն արձանագրեցին, որ այդ խմբի անդամները կուտակել են ավելի շատ նյութական հարստություն, քան մյուս 97 տոկոս շրջանավարտները միասին վերցված:
 
4. Վիզուալիզացիա
Արհեստավարժ մարմնամարզիկներին մարզելուց բացի, սովորեցնում են նաև մի շատ կարևոր հմտություն`   պատկերացնել հաջող արդյունքներ: Սա կարող է օգտակար լինել նաև Ձեզ համար:
 
5. Ֆիզիկական վարժություններ
Ֆիզիկական վարժությունների կանոնավորությունը բազմակողմանի օգուտ է բերում`   հանում է լարվածությունը, մաքրում է միտքը և ապահովում «հաղթողի կերպար»:
Կարևոր չէ ֆիզիկական վարժությունների տեսակը, կարևորն այն է, որ դա լինի պարբերական և Ձեզ դուր գա:
 
Աղբյուրը`   Youandworld.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: