Հանրագիտարան

Ազգային օրհներգի օր (Ռումինիա)

Ամեն տարի`   հուլիսի 29-ին, Ռումինիայում նշվում է Ազգային օրհներգի օրը: Ռումինիայի ազգային օրհներգի բառերը պատկանում են բանաստեղծ Անդրեյ Մուրեշանին: Ըստ պաշտոնական տվյալների`   oրհներգի երաժշտությունը գրել է բանաստեղծ, ազգագրագետ, երաժիշտ Անտոն Պանը:
"Эхо" բանաստեղծությունը, որը տպագրվել է 1848թ.-ի հեղափոխության ժամանակ, որոշ ժամանակով համակցվել է երաժշտության հետ: Առաջին անգամ օրհներգը կատարվել է 1848թ.-ի հուլիսի 29-ին Ռիմնիկա Վիլչայում:
 
Ռումինիայի ազգային օրհներգը բաղկացած է մի քանի տնից, որոնցից 4-ը կատարվում են հատուկ առիթների ժամանակ: Բացի այս օրհներգից, ռումինացիներն ունեին նաև "Hora Unirii"-ն, որը գրել էր բանաստեղծ Վասիլ Ալեքսանդրը:
 
Այս օրհներգը կատարվել է Միացյալ թագավորության օրոք, ժամանակ, երբ ռումինացիները ձգտում էին միասնականության և ներդաշնակության:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: