Առողջապահություն

Շուրթերի խնամք

Շրթունքների կոլագենային շերտը չափազանց բարակ է և նուրբ, ինչի պատճառով մաշկի ծերացման առաջին նշանները հաճախ նկատվում են դրանց մոտակայքում: Շրթունքների վնասվելու հիմնական պատճառներն են դրանց կծոտելը, ուլտրամանուշակագույն ճառագայթները, ցուրտը, քամին, վիտամինների պակասն օրգանիզմում, հերպեսը, ծխախոտից կախվածությունը:
Բերանի անկյուններում ճաքերն առաջանում են հիպովիտամինոզի կամ բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում:
 
Այս հիվանդությունն ավելի հաճախ առաջանում է ծխողների մոտ: Դրա առաջացմանը կարող է նպաստել ֆտոր պարունակող ատամի մածուկը, շրթներկը, ծխելը:
 
Մարդկանց ավելի քան 90 տոկոսի մոտ առկա է հերպեսի պարզ տեսակի վիրուսը, որն արտահայտվում է դիմադրողականության անկման, մրսածության, ալկոհոլի չարաշահման, սթրեսի, ստամոքսի խանգարման, գերհոգնածության և այլ դեպքերում: 
 
Հերպեսը կարող է լուրջ հիվանդության պատճառ դառնալ, այնպես որ, եթե ձեռնարկված ժողովրդական միջոցները չեն օգնում, պետք է դիմել բժշկի:
 
Շրթունքների ճաքճքվածության դեպքում
 
- Կտրատեք խնձորը, տանձը կամ ադամաթուզը, եփեք կաթի մեջ։ Եփուկից հանեք այն, ազատեք միջուկից և քսեք շրթունքներին, պահեք 15-30 րոպե։
 
- Խառնեք բուսական յուղը և գազարի հյութը, քսեք շուրթերին և պահեք 5 րոպե։
 
Աղբյուրը`   Doctors.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: