Առողջապահություն

Մեր սննդակարգի հաճելի մասը մրգերն են

Հնարավորինս երկար երիտասարդ մնալու համար անհրաժեշտ է բացահայտել մրգերի օգտակար հատկությունները: Օրվա ընթացքում անհրաժեշտ քանակությամբ միրգ ուտելը նվազեցնում է քաղցկեղի, սիրտ-անոթային հիվանդությունների, երկրորդ տեսակի շաքարախտի հավանականությունը:
Խնձորի հյութն օրգանիզմի համար ամենաօգտակար հյութերից մեկն է: Այն պարունակում է թթուներ, վիտամիններ, պրովիտամիններ, երկաթի աղեր, մագնեզիում, կալիում, կալցիում, կարոտին և այլ օգտակար նյութեր: Ամրապնդում է սիրտը, ստամոքսը, աղիները, լյարդը, բարելավում է ախորժակը: 
 
Նարինջը պարունակում է մեծ քանակությամբ C վիտամին և շատ այլ վիտամիններ: Այն գրգռում է ախորժակն ու բարելավում մարսողությունը: Դրա հիմնական արժանիքը ցածր կալորիականությամբ հյութ ունենալն է:
 
Բանանը լավագույն սնունդն է: Այն բնությունից ստացել է հարմար կեղև: Բավականին առողջարար ու քաղցը հագեցնող սնունդ է: Այն հավաքում են կանաչ վիճակում և վաճառում դեռևս չհասած: Բանանը հասնում է սենյակային ջերմաստիճանում:
 
Խաղողը շատ օգտակար է սրտի, լյարդի և թոքերի հիվանդությունների ժամանակ: Այն հարուստ է վիտամիններով, իր մեջ պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ գրեթե բոլոր օգտակար նյութերը, այդ թվում`   երկաթ, կալիում, կալցիում և այլն:
 
Նուռն օգտակար է սակավարյունության, ստամոքսի, քթի և ականջի ցավերի համար: Այն նաև լավ միջոց է անգինայի և մի շարք այլ հիվանդությունների ժամանակ: 
 
Դեղձը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ և քիչ կալորիաներ: Շնորհիվ կարոտինի այն խոչընդոտում է քաղցկեղի ու սրտային հիվանդությունների առաջացմանը: Դեղձը հարուստ է նաև ֆոսֆորով ու մագնիումով, որոնք բարելավում են հիշողությունն ու բարձրացնում աշխատունակությունը:
 
Աղբյուրը`   Mardik.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: