Առողջապահություն

Սառնարանում սնունդը ճիշտ պահպանելու մասին

Սառնարանում բոլոր մթերքները չէ, որ կարելի է իրար մոտ դնել: Սխալ պահպանման դեպքում կարող է տեղի ունենալ խաչաձև աղտոտում: Լոլիկն ու պանիրը ձկան հետ նույն դարակում դնելու դեպքում դրանք կփոխանակվեն մանրէներով և ավելի արագ կփչանան:
Ֆիզիկայի օրենքների համաձայն`   սառնարանի ամենասառը դարակը ներքևինն է: Այնտեղ կարելի է պահել սառեցված միս, ձուկ և թռչնամիս: Այս մթերքների վրա առաջացող մանրէները արագ են բազմանում ու ամենավտանգավորն են: 
 
Միջին դարակներում պահում են երշիկ, պանիր, նրբերշիկ, կաթ: Ամենավերևի դարակում ցանկալի է պահել պատրաստի մթերքը, որը հարկավոր է պարզապես տաքացնել և ուտել: Հավկիթներն անհրաժեշտ է լվանալ, չորացնել ու դասավորել սառնարանի դռան վրա՝ ձվի համար նախատեսված տեղում: 
 
Մսից պատրաստված, փաթեթավորված կիսաֆաբրիկատները պահվում են միջինը 24 ժամ: Առանձին մեծ կտորներով կիսաֆաբրիկատներն օգտագործման համար պիտանի են 48 ժամվա ընթացքում: Թռչնամսից պատրաստված կիսաֆաբրիկատները պահպանվում են մինչև 12 ժամ: 
 
Բանանը, արքայախնձորն ու սեխը սառնարան դնել չի կարելի: Մասնագետները ստիպված են խոստովանել, որ սոխի և սխտորի պահպանման համար կապրոնե գուլպայից առավել հարմար տարբերակ դեռևս մտածված չէ: 
 
Աղբյուրը`   reda-tv.ru
Թարգմանությունը՝ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալության
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: