Առողջապահություն

Դեմքի մաքրությունը

Մաշկային բորբոքումներն ու այտուցները հաճախ առաջանում են մաշկը ոչ ճիշտ մաքրելու հետևանքով: Խորհուրդ չի տրվում դեմքը մաքրել կոսմետիկական կաթով, քանի որ այն մնում է մաշկի վրա: Դրանից ծակոտիները փակվում են, իսկ մաշկը դադարում է շնչել: Ավելի նպատակահարմար է օգտագործել չեզոք գելեր, փրփուրներ կամ կոսմետիկական օճառ:
Ջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի: Չափից ավելի տաք կամ սառը ջուրը վնասում է մաշկը: Հայտնվում են անոթային աստղիկներ, մաշկը չորանում է: Մաշկը պետք է լվանալ քնելուց առնվազն 2 ժամ առաջ: 
 
Շատերը երեկոյան ժամերին դիմակներ են դնում`   հուսալով, որ առավոտյան կարթնանան թարմ տեսքով, բայց ստացվում է ճիշտ հակառակը: Բանն այն է, որ երեկոյան ժամը 8-ից սկսած մաշկն անցնում է հանգստի վիճակի, իսկ հանգստացող մաշկը ծանրաբեռնել չի կարելի: Ուստի քիմիական դիմակները պետք է դնել առավոտյան կամ կեսօրին:
 
Տնային պայմաններում դիմակը պետք է մաշկի վրա մնա 5-7 րոպեից ոչ ավել: Դիմակը պետք է լվանալ սովորական ջրով: Ցանկալի է մաշկը ձգող դիմակներից օգտվել 30-ից հետո, իսկ մինչ այդ բավական է դեմքն ուղղակի լավ մաքրելը, մաշկի խոնավությունն ապահովելը, քամու, արևի, փոշու վնասակար ազդեցությունից պաշտպանելը: 
 
Երեկոյան ժամը 8-ից հետո նվազագույնի հասցրեք սննդի ու հեղուկի ընդունումը:  Իսկ եթե շատ քաղցած եք,  կերեք մրգեր ու կաթնամթերք: Սուրճն ու թեյը նույնպես սահմանափակեք: 
 
Դեմքի դժգունությունն ու աչքերի տակի պարկիկները հաճախ հայտնվում են թարմ օդի պակասության դեպքում: Դրանց առաջացման պատճառ կարող է լինել նաև քնի պակասը կամ շատ քնելը: Ուստի լսեք ձեր օրգանիզմին: Քնեք այնքան, որքան պահանջում է ձեր օրգանիզմը: Իսկ քնելուց առաջ լավ օդափոխեք սենյակը:
 
Աղբյուրը`   operativ.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: