Առողջապահություն

Ոտքերի խնամք

Ոտքերի կրունկների կոշտության դեմ պայքարելու համար օգտակար է շաբաթական 1-2 անգամ ոտքերը սոդայաջրով և անուշադրի սպիրտով լվանալը: Եթե հոգնեցուցիչ աշխատանք եք կատարում, ապա շաբաթը երկու անգամ ոտքերը շփեք գերչակի յուղով ու կրեք բամբակե գուլպաներ: Առավոտյան ոտքերը կլինեն փափուկ ու թավշանման, իսկ հոգնածությունը լրիվ կանհետանա:

Կոշտուկները տրորեք լոլիկի շերտով: Լոլիկի հյութը բուժում է նաև ոտքերի սնկային հիվանդությունները: Եթե կոշտուկները հին են, կարելի է ոտքերը դնել երիցուկի կամ փշատերևի թուրմի մեջ`   1լ ջրին 1 ճ.գ. չափաբաժնով: Հետո զգույշ տրորեք պեմզայով, սնուցող քսուք քսեք:

 

Ճաքճքված ոտքերի համար օգտակար կլինի կաղնու արմատներով պատրաստվող թուրմը: 500գ մանրացրած արմատների վրա լցրեք 3-4լ ջուր, կես ժամ եփեք և օգտագործեք եփուկը թրջոցների կամ լոգանքի ձևով: Քրտնարտադրությունը կանխելու համար օգտակար է կաղնու եփուկով լոգանքը: 
 
Հոգնածության դեմ լավ միջոց է նաև դաղձը: Թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ է 5 ճ.գ. չոր դաղձի տերևի վրա լցնել 5լ եռացող ջուր և թողնել 1 ժամ: Քիչ սառելուց հետո ոտքերը դրեք մեջը, պահեք 10-15 րոպե:  
 
Աղբյուրը`   Armfashion.ru
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: