Հանրագիտարան

Ազգային դրոշի օր (Աբխազիա)

2005թ.-ի հունիսի 3-ին Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը ստորագրեց որոշում Աբխազիայի հիշատակվող և տոնական օրերի մասին: Այդ օրվանից հուլիսի 23-ը հայտարարվեց Աբխազիայի Հանրապետության Ազգային դրոշի օր: Ժամանակակից դրոշը հաստատվեց Աբխազիայի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից1992թ.-ի հուլիսի 23-ին Ակուա քաղաքում:
Դրոշի հեղինակը նկարիչ Վալերիյ Գամգիան է: Դրոշը խորհրդանշում է աբխազ ազգի պետականության զարգացումը: Դրոշի վրա պատկերված ձեռքի բաց ափը ձևավորվել է Աբխազական թագավորության օրոք և թվարկում է 12 մայրաքաղաքները: Ձեռքը խորհրդանշում է ազգային հյուրասիրությունը: 
 
Աբխազիայի պետական դրոշը լայն է, դրա երկարությամբ տեղավորված են 7 միմյանց հաջորդող կանաչ և սպիտակ գծեր, որոնցից չորսը կանաչ է, երեքը՝ սպիտակ: Դրոշի սպիտակ գույնը խորհրդանշում է հոգևորականությունը, կանաչը՝ երիտասարդությունը և կյանքը:
 
Ափի վերևի հատվածում պատկերված է 7 սպիտակ աստղ: Դրանք խորհրդանշում են պատմական Աբխազիայի 7 հիմնական շրջանները՝ Սազդեն, Բզիպ, Գումմա, Աբժուա, Սամուրզական, Դալ-Ցաբալ, Փսխուի-Աիբգա:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: