Առողջապահություն

Ջրի ազդեցությունը մաշկի վրա

Մաշկի առողջությունը պայմանավորված է օրգանիզմի ջրային հավասարակշռությամբ: Արտաքին վնասակար գործոններից պաշտպանելու համար անհրաժեշտ է մաշկը խոնավ պահել:
Մաշկի խնամքի համար նախատեսված միջոցները ևս մեծ տեղ ունեն, սակայն ավելի կարևոր է մարսողության միջոցով ստացված հեղուկը: Երբ մարմինը չի ստանում բավարար քանակությամբ հեղուկ, առաջ են գալիս տարբեր խախտումներ, և մաշկը դառնում է չոր ու վնասված:
 
Ահա խորհուրդներ, որոնք կօգնեն առողջ և գեղեցիկ մաշկ ունենալ.
  • Օրվա ընթացքում խմեք 2-2.5լ ջուր: Նույնիսկ երբ ծարավ չեք, խմեք, քանի որ որոշակիորեն ջրազրկված օրգանիզմը դադարում է ծարավի զգացում ունենալուց:
  • Ձեռքի տակ միշտ ունեցեք Ձեր սիրելի ըմպելիքը: Ջրից բացի, կարելի է ընտրել նաև այլ բնական հեղուկներ:
  • Մրգերն ու բանջարեղենը նույնպես նպաստում են հիդրատացիային, քանի որ մեծ քանակությամբ ջուր են պարունակում:
  • Խուսափեք ալկոհոլային խմիչքներից ու ծխախոտից. դրանք նպաստում են օրգանիզմի արագ ջրազրկմանը:
  • Խմեք սպորտով զբաղվելու ողջ ընթացքում ու դրանից հետո: Մարզվելու ընթացքում շատ քանակությամբ ջուր, աղեր ու միներալներ եք կորցում, ջրի օգտագործումը կնպաստի դրանց արագ վերականգնմանը:
  • Խոնավեցրեք մաշկն արտաքինից:
  • Ամռանը խուսափեք արևի ճառագայթներից: Օգտագործեք արևից պաշտպանող միջոցներ:

 

Հետևեք այս խորհուրդներին ու հիշեք, որ ճիշտ քանակությամբ հեղուկի օգտագործումը պահպանում է մաշկը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: