Հանրագիտարան

Անկախության օր (ԱՄՆ)

1776 թվականի հուլիսի 4-ին ԱՄՆ 13 նահանգի ներկայացուցիչները Ֆիլադելֆիայի քաղաքական խորհրդում ստորագրեցին մի փաստաթուղթ, որը Միացյալ Նահանգները հռչակեց որպես Բրիտանական թագավորությունից անկախ պետություն:
1776թ. հուլիսի 4-ի Անկախության հռչակագիրը, այսպիսով, սկիզբ դրեց ամերիկյան պետականությանը: Հռչակագիրը դարձավ առաջին պաշտոնական փաստաթուղթը, որում գաղութներն անվանվեցին «Ամերիկայի Միացյալ Նահանգներ»:
 
Անկախության հռչակագիրը հաստատում էր ժողովրդի`   ապստամբության ու բռնապետական կառավարությունը գահընկեց անելու իրավունքը, հռչակում էր դեմոկրատիայի սկզբունքները, մարդկանց հավասարությունն ու ազատությունը:
 
1870թ. արդեն ԱՄՆ Կոնգրեսը հուլիսի 4-ը հայտարարեց պետական տոն: Ի դեպ, փաստաթղթի երկու հեղինակները`   Թոմաս Ջեֆերսոնն ու Ջոն Ադամսը, մահացել են նույն օրը`   1826թ. հուլիսի 4-ին՝ հռչակագրի ստորագրումից ուղիղ 50 տարի անց:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: