Հանրագիտարան

Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օր

2000թ.-ից Հայաստանում հունիսի 29-ին նշվում է Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրը:
Արցախյան ազատամարտից հետո հայկական կողմից անհետ կորել է ավելի քան 400 մարդ: Նրանց որոնման նպատակով ձեռնարկվել և ձեռնարկվում են համապատասխան քայլեր: Ամեն տարի Եռաբլուրն այս օրը մարդաշատ է լինում:
 
Անհետ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ հավաքվում են նրանց հարազատներ, ղեկավար անձինք, հասարակության տարբեր ներկայացուցիչներ`   հարգանքի տուրք մատուցելու և միմյանց սփոփանքի խոսքեր ասելու:
 
Աղբյուրը`   Armradio.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: