Հանրագիտարան

Ռեալին շնորհվեց «Արքայական» տիտղոսը

1920թ.-ի հունիսի 29-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս 8-րդը Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբին շնորհեց «Արքայական» տիտղոսը, որն իսպաներեն հնչում է «Ռեալ»: Հենց այս տիտղոսն էլ հիմք է դարձել ակումբի անվանման համար:
Ակումբի հիմքը եղել է 1896թ.-ին ստեղծված «Ֆուտբոլ Սքայ» ֆուտբոլային ակումբը: Հիմնադրման հենց սկզբից (1902թ.) թիմն առաջատարների շարքերում է եղել: Ակումբը մասնակցում է Լա Լիգային:
 
Համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը, Լա Լիգայում ունի ռեկորդային 32 հաղթանակ, 19 Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային տասնմեկ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթ:
 
2000թ. դեկտեմբերի 23-ին ՖԻՖԱ-ն մադրիդյան ակումբին պարգևատրել է «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: