Հանրագիտարան

Սարի չամիչ

Սարի չամիչը (անվանում են նաև էֆեդրա, լեռնաչամիչ) սարիչամիչազգիների ընտանիքի մշտադալար ծառ կամ թուփ է: Հայտնի է մոտ 70 տեսակ, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ սովորական, որը հանդիպում է միայն Սյունիքի մարզի ստորին լեռնային գոտում և բարձր`   Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի և այլ մարզերի ստորին ու միջին լեռնային գոտիներում:

Աճում է քարքարոտ, չոր, և ժայռոտ լանջերին:

Խիտ ճյուղավորվող թուփ է (բարձրությունը՝ 20–100 սմ): Ճյուղերը դեղնականաչավուն են, անփայլ, հատվածավոր, երիտասարդ ընձյուղները՝ կանաչ (իրականացնում են լուսասինթեզը): Տերևները մանր են, հակադիր, թեփուկանման: Ծաղկում է ապրիլ–հունիսին: 

Դեղաբույս է. պարունակում է էֆեդրին (ալկալոիդ), C վիտամին, աղաղանյութեր: Էֆեդրինն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց, նաև շնչարգելության, թոքաբորբի, գրիպի, տիֆի, էկզեմայի ժամանակ: Ցրտադիմացկուն է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: