Հանրագիտարան

Սամոայի Անկախ Պետություն

Սամոան պետություն է Պոլինեզիայում՝ Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում՝ Սամոա կղզեխմբի արևմտյան՝ Սավայի, Ուպոլու, Մանոնո և Ապոլիմա կղզիների վրա: Երկիրը Բրիտանական համագործակցության անդամ է:
Կղզիներն ունեն հրաբխային ծագում, ափերը բարձրադիր են, ժայռոտ, անտառապատ: Կլիման արևադարձային է. ամառը շոգ է ու խոնավ, ձմեռը՝ ցուրտ ու չոր:
Կղզիները հնագույն ժամանակներից բնակեցված են եղել պոլինեզիացիներով, 18-րդ դարում թափանցել են եվրոպացի գաղութարարները: 1899թ. Արևմտյան Սամոան զավթել է Գերմանիան, իսկ 1914թ.՝ Նոր Զելանդիան: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1962թ.-ի հունվարի 1-ին:
 
Բնակչության 99%-ը սամոացիներ են, մի շարք փոքր կղզիներ անմարդաբնակ են: Երկրի մայրաքաղաք Ապիան գտնվում է Ուպոլու կղզում:
Տնտեսության հիմքը հողագործությունն է: Պարենային գլխավոր մշակաբույսերն են կոկոսյան արմավենին, ադամաթուզը, կակաոն, սրճենին, մշակում են նաև բատատ, եգիպտացորեն: Կան գյուղատնտեսական հումքի վերամշակման և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Ավանդական զբաղմունք է նաև ձկնորսությունը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: