Հանրագիտարան

Ընկերների միջազգային օր

Հունիսի 9-ին նշվում է Ընկերների միջազգային օրը: Աշխարհի բոլոր ժողովուրդները բոլոր ժամանակներում շատ բարձր են գնահատել ընկերությունը՝ այն համարելով բարոյական և սոցիալական մեծագույն արժեք:

Որպես կանոն, սակայն, իսկական ընկերությունը միշտ համարվել է հազվադեպ երևույթ: Բնական է, որ շատ ժողովուրդներ մեզ են թողել նաև ընկերության թեմայով ասացվածքներ, առակներ, տարբեր պատմություններ:

 

Այսպես, տարածված ասույթներից են հետևյալները՝ «Հին ընկերը լավ է, քան երկու նորը», «Իսկական ընկերը կարիքի մեջ է երևում» և այլն:

 

Ընկերության միջազգային օրն ընդունվել է նրա համար, որ հիշեցնենք մեր ընկերներին այն մասին, թե որքան կարևոր է նրանց գոյությունը մեզ համար:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: