Առողջապահություն

Յոգալատես. անծանոթ ծանոթը

Մեր ժամանակներում առողջ կենսակերպ վարելը քարոզվում է ամենուր, ստեղծվում են նորանոր ֆիտնես-ուղղություններ, ըստ ճաշակի ու ցանկության: Սպորտային ակումբներն առաջարկում են բազմաթիվ խմբակներ, որոնց բազմատեսակությունից մարդու գլուխ է պտտվում:

 

Յոգան հին հնդկական համակարգ է, որը ներդաշնակության է բերում միտքն ու մարմինը: Այն ներառում է.

 

  • ասանաները (դիրքերը), որոնք օգնում են պահպանել մարմինը առողջ, գեղեցիկ և ուժեղ,
  • պրանայամաները`   շնչառական վարժություններ,
  • ուշադրության կենտրոնացումը`   օգնում է հանգստացնել միտքն ու էներգիան ուղղել կոնստրուկտիվ ուղիներով հոգևոր զարգացման համար,
  • մեդիտացիան`   լիցքաթափում, ռելաքսացիա, օգնում է լսել և ճանաչել սեփական «Ես»- ը:

 

Այս վարժությունները կատարելիս, ընդ որում, հաստատակամորեն, ոգևորությամբ, կարելի է հասնել մարմնի և հոգու ներդաշնակության: Այս վարժությունների շարքին է դասվում նաև յոգալատեսը`   անծանոթ ծանոթը:

 

Մեր ժամանակներում առողջ կենսակերպ վարելը քարոզվում է ամենուր, ստեղծվում են նորանոր ֆիտնես-ուղղություններ, ըստ ճաշակի ու ցանկության: Սպորտային ակումբներն առաջարկում են բազմաթիվ խմբակներ, որոնց բազմատեսակությունից մարդու գլուխ է պտտվում: Այժմ խոսենք յոգալատեսի մասին, որը ֆիտնեսի համեմատաբար նոր ուղղություններից է: 

 

Ի դեպ, ամեն մի նոր բան լավ մոռացված հինն է: Արդեն անունից պարզ է, թե ինչպես է ստեղծվել յոգալատեսը: Այս դիսցիպլինը ներառում է յոգայի և պիլատեսի լավ կողմերը: Ըստ էության, դրանք տարբեր են, բայց ընդհանուր շատ բան ունեն:

 

Ե´վ յոգան, և´ պիլատեսը պատկանում են «body&mind» ուղղությանը, այսինքն ենթադրում են աշխատանք ոչ միայն մկանների հետ, այլև`   հոգևոր աշխատանք: 

 

Երկու դեպքում էլ շեշտը դրվում է մեդիտացիայի և շնչառության վրա: Ինչպես վերը նշեցինք, յոգան հնդկական ուսմունք է մարդու կատարելագործման վերաբերյալ: Յոգայի ֆիզիկական վարժությունները (ասանաները) մարմինն ուժեղ են դարձնում, դիմացկուն, ճկուն: Զուգահեռաբար դրանք ներդաշնակության են բերում մարդու հոգեկան աշխարհը և ամրացնում են առողջությունը: Չնայած ասանաներից ֆիզիկական արդյունքն այնքան էլ մեծ չէ, բայց հարկ է շեշտել, որ յոգան ֆիզիկական մարմնամարզություն չէ: Առաջին հերթին այն ուսմունք է հոգևոր զարգացման մասին, իսկ ֆիզիկական զարգացումն արդեն, տվյալ դեպքում, ինքնանպատակ չէ, այսինքն, յոգայի օգնությամբ հնարավոր չէ շատ արագ ազատվել մարմնի ավելորդ քաշից: Իհարկե, այստեղ էլ կան բացառություններ (օրինակ, ուժային, դինամիկ ու արագ յոգան): Բայց մարդկանց մեծամասնության մոտ այն նույնականացվում է, նախևառաջ, անշարժ դիրքերի ու ձգումների հետ: Այդ պատճառով էլ արագ արդյունքների սիրահարները հաճախ են ձանձրանում յոգայի պարապմունքների ժամանակ և հիասթափված հեռանում են: Եվ այդ մարդկանց համար 1997թվականին ձեռներեց մարզիչ Ջոնաթան Ուրլան ստեղծեց յոգալատեսը: Իսկ այժմ ամեն ինչ հերթով:

 

Պիլատեսը վարժությունների համակարգ է, այն ստեղծել է գերմանացի Ջոզեֆ Պիլատեսը: Մանկուց նա շատ առողջ էր, բայց սեփական վարժությունների համակարգով նա իր մարմինը սլացիկ ու գեղեցիկ դարձրեց: Այդ վարժությունների հմտությունը հնարավորություն տվեց նրան օգնել նաև ուրիշներին վերականգնել առողջությունը: Այսօր այդ վարժությունները հանրահայտ են ողջ աշխարհում որպես արդյունավետ և հաճելի մեթոդ մկաններն ամրացնելու, ավելորդ քաշից ազատվելու և հիանալի մարմնակազմ ձեռք բերելու համար: Պիլատեսն օգնում է լավացնել արյան շրջանառությունը և վերացնել սթրեսը:  

 

Յոգալատեսի մեջ երկու ներդաշնակ դիսցիպլիններ են, որոնք լրացնում են միմյանց: Նման մարզումը  օգնում է ավելի լավ զգալ սեփական մարմինը, այն առավել սլացիկ դարձնել և պնդակազմ: Բացի դրանից, յոգալատեսը օգնում է ներդաշնակ դարձնել մտքերը, հավասարակշռության հասնել: Այն շատ հարմար է նրանց, ովքեր գերադասում են հանդարտ անշտապ մարզումները սպորտի ակտիվ տեսակներից: Յոգալատեսը հարմար է ոչ միայն երիտասարդներին, այլև տարեցներին, ում առավել ակտիվ մարզումներն հակացուցված են: Եվ նաև այն թույլ է տալիս առավել մանրամասն ծանոթանալ յոգային, միաժամանակ, պիլատեսին:  

 

Այս մոտեցումն իր հակառակորդներն էլ ունի, ովքեր կարծում են, որ ավելի լավ է ուսումնասիրել և խորանալ մեկ դիսցիպլինի մեջ, ուշադրությունը դրա վրա կենտրոնացնելով: Բայց այստեղ արդեն ընտրությունն անհատական է: Ի դեպ, կարելի է սկսել յոգալատեսով, իսկ հետո արդեն առավել խորանալ ուսմունքի ուսումնասիրության մեջ: 

 

Գլխավորը պետք է հիշել, ինչով էլ, որ զբաղվեք, առաջին հերթին այն պետք է առողջության համար օգտակար լինի, ինչպես նաև հաճելի և չծանրաբեռնող:    

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012

 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: