Հանրագիտարան

Ազգային պարկի օր Եվրոպայում

Մայիսի 24-ին Եվրոպայում նշվում է Ազգային պարկերի օրը: Այս տոնը հաստատել է «Եվրոպարկ» դաշնությունը: Առաջին անգամ այս տոնը նշվել է 1999թ., որից հետո ամեն տարի՝ մայիսի 24-ին, եվրոպացիները նշում են այն:

Օրվա ընտրությունը պայմանավորված է այն փաստով, որ 1909թ.-ի մայիսի 24-ին Եվրոպայում ստեղծվել են առաջին ազգային պարկերը: Դրանք այն ազգային պարկերն էին, որոնք ստեղծվել էին Շվեդիայում:

 

Սկսած այդ օրվանից՝ բնապահպանական տարածքները դարձան Եվրոպայի բնության և մշակույթի անբաժանելի մասը:

 

Այս օրն անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնց նպատակն է մարդկանց ուշադրությունն ուղղել Եվրոպայի բնական գեղեցկությանն ու մշակութային ժառանգությանը, ինչպես նաև առաջին պլան մղել բնության պահպանությունն ինչպես հիմա, այնպես էլ ապագայում: 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: