Հանրագիտարան

Նոտարի օր (ՌԴ)

ՌԴ-ի նոտարներն այս տոնը նշում են 2007 թվականից: Տոնը նշվում է ապրիլի 27-ին:

Նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականցնող անձ է, որը պետության անունից Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան իրականացնում է օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ։

 

Տոնի օրվա ընտրությունը պայմանավորված է հետևյալ իրադարձությամբ՝ 1866 թվականին Ալեքսանդր 2-րդը «նոտարի կարգավիճակի» մասին փաստաթուղթ ստորագրեց:

 

Այն ամրագրում էր նոտարի կարգավիճակը, և նոտարական գրասենյակը դառնում էր առանձին պետական ինստիտուտ:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: