Հանրագիտարան

Մեխակ

Մեխակը մեխակազգիների ընտանիքի խոտաբույս է, հազվադեպ՝ կիսաթուփ: Հայտնի է մեխակի մոտ 300 տեսակ, որոնք առավելապես տարածված են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում:

ՀՀ-ում հանդիպում է 15 տեսակ՝ արևելյան, անհրապույր, խայտաբղետ, խավավոր, մանրածաղիկ և այլն: Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ավազոտ վայրերում, կիսաանապատներում, լեռնատափաստաններում:

 

Ցողունը հանգուցավոր է, բարձրությունը՝ մինչև 70 սմ: Տերևները հակադիր են, ամբողջական, գծաձև կամ նշտարաձև: Տեսակների մեծ մասի ցողունն ու տերևները գորշակապտավուն երանգ ունեն: Ծաղիկները ատամնաեզր են կամ ամբողջաեզր, սպիտակ, վարդագույն, ծիրանագույն, դեղնականաչավուն և այլն:

 

Պտուղը բուրավետ, երկարավուն, միաբուն, բազմասերմ տուփիկ է: Սերմերը սև են, մանր, տափակ: Որոշ տեսակներ օգտագործվում են որպես դեղաբույսեր: Պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, եթերայուղեր, C վիտամին և այլն:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: