Հանրագիտարան

Յասաման

Եղրևանին (յասաման) ձիթազգիների ընտանիքի տերևաթափ թուփ կամ ծառ է: Հայրենիքն Արևելյան և Կենտրոնական Ասիան է:

Հայտնի է մոտ 30, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ սովորական և պարսկական: Լավ աճում են գրեթե բոլոր մարզերում՝ տնամերձ պարտեզներում: Տերևները հակադիր են, ամբողջաեզր, սրածայր: Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկները՝ մանր, բուրավետ, մանուշակագույն, վարդագույն կամ սպիտակ:

 

Թարմ ծաղիկները պարունակում են եթերայուղեր (կիրառում են օծանելիքի արտադրության մեջ): Եղրևանին օգտագործում են նաև գեղազարդիչ տարբեր ձևավորումներում, ինչպես նաև կտրած ծաղիկներ ստանալու համար:

 

Առհասարակ կարճատև է ծաղկում, սակայն գիտնականներն ստացել են բազմաթիվ նոր սորտեր, որոնց ծաղկման շրջանները տարբեր են: Եթե պարտեզներում մարդիկ մշակեն մի քանի տարբեր սորտեր, ապա կարող են շուրջ 1 ամիս վայելել ծաղկած եղրևանու գեղեցկությունն ու բուրմունքը:
 
Եղրևանին բազմանում է սերմերով, կտրոններով և պատվաստով: Ցրտադիմացկուն է, պահանջկոտ է հողի խոնավության նկատմամբ: Թուփը ստվերադիմացկուն է, սակայն փարթամ ծաղկում է արևի առատ լույսի պայմաններում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: