Հանրագիտարան

Շուշան

Շուշանը շուշանազգիների ընտանիքի բազմամյա սոխուկավոր բույս է: Հայտնի է մոտ 90 տեսակ, տարածված են առավելապես հյուսիսային կիսագնդի անտառներում և լեռնալանջերին:

ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ Շովիցի և հայկական՝ տարածված Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի անտառային և ենթալպյան գոտիներում: Սոխուկը թեփուկավոր է, ցողունը՝ չճյուղավորվող, կանգուն (բարձրությունը՝ 100-110 սմ), տերևապատ:

 

Տերևները գծային են, նշտարաձև, ձվաձև, հերթադիր կամ տերևափնջերով դասավորված: Ծաղկաբույլը հուրանաձև է, ծաղիկները խոշոր են, դեղին՝ շագանակագույն բծերով, կարմիր կամ նարընջագույն (13-15 սմ տրամագծով), սպիտակ, խողովակավոր, զանգակաձև կամ գավաթաձև:

 

Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը բազմասերմ տուփիկ է: Մեղրատու է և գեղազարդիչ: Որոշ տեսակներ (սպիտակ և չինական շուշանները, վագրաշուշանը և այլն) մշակվում են ՀՀ-ում: Լայնորեն կիրառվում են պարտեզագործության մեջ: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: