Հանրագիտարան

Լեռնավարդ

Լեռնավարդը (նազվարդ)`   հիասքանչ մանր տերևներով թփեր է; Ձմեռվա վերջում կամ գարնան սկզբին ծաղկելու ընթացքում Լեռնավարդի կոկոնները ամբողջովին բացում են թերթիկները և ծածկում ամբողջ թուփը տարբեր երանգներով`   կարմիր, վարդագույնի տարբեր երանգներ, նարնջագույն, մանուշակագույն և դեղին:

Մեղմ կլիմայով երկրներում լեռնավարդը աճեցնում են այգիներում, իսկ ցուրտ ձմեռ ունեցող երկրներում`   տանը, բայց ամռանը տանում են դուրս: Լեռնավարդի ծաղիկները լինում են մի գույնանի և երկգույնանի, որոշ տեսակներ հոտավետ են: Լեռնավարդի տերևաթափ տեսակները ծաղկում են մինչև նոր տերևների աճելը: Տան պայմաններում լեռնավարդի մասին տարածված է որպես «դժվար» և «կամակոր» բույս: Բանն այն է, որ տան պայմանները շատ հեռու են լեռնավարդի աճեցման բնական պայմաններից և շատ բույսեր դժվարություններ են ունենում`   թափում են տերևները, կարճանում է ծաղկման շրջանը կամ բոլորովիին չեն ծաղկում: Փորձենք ստեղծել տնային լեռնավարդի համար բարենպաստ պայմաններ. հողը միշտ թաց, թթվային բաղադրությամբ, ձմռանը սառը օդ, բույսի շուրջը բարձր խոնավություն տարվա տաք եղանակներին:

Պետք է հեռացնել թառամած ծաղիկները, որպեսզի բույսը իր ուժերը չծախսի սերմեր առաջացնելու համար: Ամռանից պետք է հաճախակի պարարտացնել ֆոսֆոր պարունակող պարարտանյութով: Լեռնավարդը սիրում է պայծառ լույս, բայց ամռանը պետք է պաշտպանել արևի ուղիղ ճառագայթներից: Եթե այս պայմանները կատարվեն լեռնավարդը տարեց տարի առատ կծաղկի: Նրան նաև կարելի է «ստիպել» ձմեռային տոներին ծաղկել: Ծաղկաթափից անմիջապես հետո անհրաժեշտ է կտրատել ճյուղերը, ձևավորել բույսը: Այնուհետև պատրաստել հատուկ հողախառնուրդ`   երեք մաս տորֆահող, երկու մաս տերևահող, կես մաս ավազ: Բույսերը պետք է վերատնկել ավելի մեծ թաղարներում: Եթե բույսը երիտասարդ է, այն պետք է վերատնկել տարին երկու անգամ: Տարիքավոր բույսերը խորհուրդ է տրվում վերատնկել երկու երեք տարին մեկ: Լեռնավարդը բազմացվում է սերմերով, կտրոններով և պատվաստով:

Աղբյուր`   Ankakh.com

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: