Հանրագիտարան

Շքանարգիզ

Շքանարգիզը պատկանում է շքանարգիզների ընտանիքին: Հաշվվում է մոտ 70 տեսակի սորտ, որոնց հայրենիքը Կենտրոնական և Հարավային Ամերիկան է, ինչպես նաև Հարավային Աֆրիկան:

Հայտնի են ամարիլիս և հիպեաստրում ցեղերը, որոնք արտաքինով շատ նման են իրար և շփոթեցնում են: Դրանք երկուսն էլ շքանարգիզների ընտանիքին են պատկանում, բայց իրարից տարբերվում են մի շարք հատկանիշներով:

 

Ամարիլիսների ծաղկակիր ցողունը կարող է հասնել մինչև 40-50սմ երկարության, վրան ծաղկում է 4-8 նուրբ և փոքր, դուրեկան հոտով զանգակաձագարաձաև ծաղիկ: Հիպեաստրումների ծաղկակիր ցողունը կրում է 2-3 խոշոր ծաղիկ, որոնց տրամագիծը երբեմն անցնում է 20 սմ-ից:
 
Բույսը հողի նկատմամբ այնքան էլ պահանջկոտ չէ, բայց հողի վերին շերտն անհրաժեշտ է փխրեցնել և փոխել, ինչպես նաև պարարտացնել: Ամռանը բույսը պետք է առատ ջրել, հողի մակերեսը պետք է լինի համեմատաբար խոնավ, բայց ոչ ցեխոտ:
 
Ամառվա ավարտին ջրելն աստիճանաբար պակասեցնում են, սեպտեմբերին՝ համարյա վերջացնում: Այդ ժամանակ սկսվում է հանգստի շրջանը: Թաղարները պետք է դնել ավելի սառն ու ստվերոտ մաս: Թառամող և դեղնող տերևները չպետք է հեռացնել. տերևի մեռնելուց հետո որոշ օրգանական նյութեր անցնում են բույսին:
 
Հանգստի շրջանում բույսը պետք է ջրել ժամանակ առ ժամանակ ջրել: Մինչև գարուն բույսը գտնվում է կիսաքնած վիճակում, գարնան ավարտին երևում է կոկոնը: Ծաղկակիր ցողունի կոթունը երևալու ժամանակ այն պետք է դնել տաք 18-20 աստիճան ջերմությամբ սենյակում: Ծաղիկը պահպանվում է մոտ երկու շաբաթ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: