Հանրագիտարան

Ծոփոր

Ծոփորը կամ Մոնոստերան պատկանում է նվիկազգիների ընտանիքին: Հայրենիքը Արևելյան Հնդկաստանն է և արևադարձային Ամերիկան: Ամենատարածված և գեղեցիկ սենյակային բույսերից է: Ունի մոտավորապես 220 տեսակ:

Մոնստերան մշտադալար բազմամյա լիանա  է: Ունի խոշոր, փայլուն և կաշենման ծածկույթով տերևներ: Նոր աճած տերևները սովորաբար ամբողջական են և սրտաձև, իսկ հետագայում առաջացողները կրում են խոշոր անցքեր կամ ուենենում են  խորը կտրվածքներ, իսկ չափերով կարող են հասնել մինչև մեկ մետրի:

Յուրաքանչյուր նոր աճած տերևի հակառակ կողմից աճում և և դեպի ներքև են իջնում բաց դեղնականաչավուն օդային արմատներ, որոնք մտնելով հողի մեջ՝ օժանդակում են բույսի զարգացմանը: Իր հայրենքիում  այդ բույսը փաթաթվում ու  մագլցում է ծառերի վրա՝  հասնելով մինչև 20 մ:  Ունի պտուղներ, որոնք համեղ են և տեղացիների կողմից օգտագործվում են:
 
Մեր մոտ՝ բարեխառն գոտում, ծոփորը շատ հազվադեպ է ծաղկում: Ծոփորը պահանջկոտ չէ պայմանների նկատմամբ, բայց սիրում է օդի խոնավություն. չոր օդում օդային արմատները դադարում են աճել: Որպեսզի աճը չկանգնի, պետք է առատորեն ջրել: Ձմռանը համեմատաբար պետք է պակասեցնել ջրելը, բայց հողը չի կարելի չոր թողնել:  Ծոփորի տերևները մի շատ հետաքրքիր հատկություն ունեն: Եթե խոնավությունը շատ է լինում, դրա ավելցուկը տերևն այսպես ասած վերարտադրում է. տերևի մակերեսով մեկ կուտակվելով՝ խոնավությունը հոսում է դեպի եզրերը և արցունքի ձևով կախվում. բույսը «արտասվում է»:
 
Ծոփորն ամեն տարի պետք է տեղափոխել,  քանի որ այն մեծանալու միտում ունի:  Խորհուրդ է տրվում տարեկան  մի քանի անգամ սնուցել գոմաղբահեղուկով: Իսկ լավ զարգանալու համար պետք է տարածություն ապահովել: Սենյակի ջերմաստիճանը պետք է լինի 16 աստիճանից ոչ ցածր, հակառակ դեպքում բույսի աճը կկանգնի:
Բույսը չի կարելի դնել արևի ուղիղ ճառագայթների հարվածի տակ, սակայն դա չի նշանակում, որ պետք է դնել ստվերում: Ծոփորին պետք  է դնել սենյակի  լուսավոր հատվածներում:
 
Քանի որ ծոփորը մեծ տեղ է զբաղեցնում և ունի հսկայական տերևներ, տարիքով բույսերին խորհուրդ չի տրվում պահել այն սենյակներում, որտեղ մարդիկ քնում են, քանի որ մեծ տերևները արտադրում են մեծ ծավալի ածխաթթու գազ:
Բազմացվում է ցողունային կտրոններով, իսկ որոշ տեսակներ՝ նաև արմատածիլներով: Բազմացումը կարելի է կատարել նաև բույսի վերին մասում գտնվող տերևի կտրոնով: Տերևը վերցնում են մի քանի օդային արմատներով, որոնք նախօրոք փաթաթում են մամուռով լի մառլյայի մի կտորի մեջ և մամուռը խոնավ պահելով՝ ստիպել, որ արմատիկները զարգանան:
 
Աղբյուր`   Ankakh.com
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: