Հանրագիտարան

Օլեանդր

Օլեանդրը մշտադալար դեկորատիվ կիսաթուփ է, որն առատ ծաղկաբույլերով ծաղիկների շնորհիվ մեծ տարածում է գտել սենյակային ծաղկաբուծության մեջ: Ընտանիքը շատ աղքատ է. բաղկացած է 10 տեսակից:

Բույսի հայրենիքը մերձարևադարձային գոտիներն են և հանդիպում են Մարոկկոյում,  Պորտուգալիայում, Չինաստանի հարավ-արևմտյան տարածքներում: Օլեանդրն ունի նեղ, բայց մինչև 40սմ երկարության հասնող տերևներ: Ծաղիկներն արտակարգ գեղեցիկ են ու խոշոր ծաղկաբույլերով: Ծաղկաթերթիկները լինում են բաց դեղինից մինչև ալ կարմիր: Ծաղկման շրջանը ամառն է՝ հունիս-հուլիսը:

Բույսը լուսասեր է. սենյակում ամենահարմար տեղը հարավային լուսամուտներն են: Ամառը պետք է առատ ջրել, իսկ ձմռանը կարելի է պակասեցնել: Օլեանդրը ջերմասեր է, բայց պահանջկոտ չէ խոնավության նկատմամբ, լավ է դիմանում չորային պայմաններին, բայց լավ չի տանում ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները:
 
Օլեանդրն ունի մի հետաքրքիր առանձնահատկություն: Գեղեցիկ ծաղիկներով այս բույսը թունավոր է:  Այդ պատճառով խորհուրդ չի տրվում այն դնել այնպիսի սենյակում, որտեղ երեխաներ կան: Օլեանդրի հյութը պարունակում է թունավոր նյութեր, որն առաջին հերթին ազդում է  նյարդային համակարգի վրա:
 
Օլեանդրը բազմացվում է ցողունային կտրոններով: Այն  տեղափոխում են տարին մեկ անգամ՝ մարտ ամսին:  Թաղարի խորքային հատվածը լավ կլինի լցնել խիճ կամ ավազ, որպեսզի ապահովի ջրի անցանելիությունը:
 
Աղբյուր`   Ankakh.com
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: