Հանրագիտարան

Ալոկազիա

Ալոկազիան պատկանում է նվիկազգիների ընտանիքին: Հաշվվում է ավելի քան 70 տեսակներ: Հայրենիքը Հնդկաստանն է և Խաղաղ օվկիանոսի մի քանի կղզիները:

Ալոկազիան պալարավոր արմատներով բազմամյա խոտաբույս է: Տերևները դուրս են գալիս միանգամից արմատների մոտից և նստում են տերևակոթունների վրա, որոնց երկարությունը կարող է հասնել մինչև 2-3մ:  Սրտաձև մեծ տերևների երկարությունը ձգվում է մինչև մեկ մետրի, իսկ լայնությունը՝ 80 սմ:

Տերևներն ունեն գեղեցիկ երանգավորում՝ բաց մանուշակագույն՝ արծաթյա երանգներով: Բույսը ծաղկում է, սակայն ծաղիկները գրավիչ չեն և բնակարանային պայմաններում ալոկազիան  աճեցվում է միայն փարթամ և գեղեցիկ դեկորատիվ տերևներ ունենալու համար:
 
Պետք է հիշել, որ ալոկազիան թունավոր է. բույսի հյութը խիստ վնասակար է, այդ պատճառով պետք է խստորեն հետևել, որպեսզի երեխաները և տնային կենդանիները հեռու մնան: Ձմեռային շրջանում բույսը լիովին կարող է յոլա գնալ վատ լուսավորված սենյակում, սակայն աճի շրջանում այն անհրաժեշտություն է զգում առատ արևային լույսի:
 
Ընդհանրապես ալոկազիային պետք չէ առատ ջրել, ջրի անհրաժեշտությունը զգացվում է միայն այն ժամանակ, երբ հողի արտաքին մակերևույթը չորանում է:
 
Սենյակային ջերմաստիճանը չափավոր պետք է լինի: Բույսը շատ վատ է տանում միջանցիկ քամիները: Ալոկազիան բազմացվում է արմատածիլներով և աչքերով, որոնք կյտրվում են ցողունի փափուկ մասի հետ միասին: Կարելի բազմացնել նաև ցողունով՝ ըստ աչքերի քանակի մասերի բաժանելով:  Բազմացման նման եղանակի դեպքում ամենահարմար ժամանակը ապրիլ-մայիսն է:
 
Աղբյուր`   Ankakh.com
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: