Հանրագիտարան

Ծնեբեկ

Ծնեբեկը ամենատարածված սենյակային բույսերից է: Պատկանում է շուշանազգիների ընտանիքին: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է: Հանդիպում է ինչպես կիսափաթաթվող, այնպես էլ կախվող տեսակը: Ընտանիքը ներկայացված է 300 տեսակով:

Ծնեբեկի տերևներն իրենցից ներկայացնում են ցողունատիպ, ցանցառ ու թափանցիկ փետրաձև ճկվող կորեր, որոնց ֆոնի վրա ձգվում են փետրաձև, մազմզուկների մոզաիկան: Ծաղիկները սպիտակ են, գագաթնային, իսկ պտուղները մանր կարմրավուն: Բույսի տերևը ծաղկեփնջերում օգտագործվում է դեկորատիվ նպատակների համար:  Ծնեբեկը  հանդիպում է նաև վայրի վիճակում և մատղաշ ծիլերը ուտելի են: 

Սենյակում բույսը խորհուրդ է տրվում պահել լուսամուտներին մոտ, բայց նրան վնասակար են արևի ուղիղ ճառագայթները: Ամռան ընթացքում ծնեբեկը պետք է առատ ջրել, իսկ ձմռան կողմ`   չափավոր ոռոգում, սակայն պետք է հիշել, որ խոնավության առատության դեպքում ծնեբեկի արմատները կարող են նեխել:
 
Բույսը ջերմաստիճանի նկատմամբ պահանջկոտ չէ, լավ աճում է ինչպես տաք, այնպես էլ համեմատաբար սառը պայմաններում: Ամռան տապին լավ կլինի տերևները ցողել սենյակային ջերմաստիճանի ջրով, որպեսզի շատ չչորանա:
Ծնեբեկի վրա վատ են անդրադառնում միջանցիկ քամիները, այդ պատճառով սենյակի օդափոխելուց պետք է նրան պաշտպանել քամու հոսանքից:
 
Բույսը տեղափոխում են ըստ անհրաժեշտության: Ծնեբեկը բազմանում է թփիկների բաժանումով և սերմերով, իսկ որոշ տեսակներ`   նաև կտրոններով:
 
Աղբյուր`   Ankakh.com
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: