Հանրագիտարան

Ֆուքսիա

Պատկանում է ապուզանազգիների ընտանիքին: Ֆուքսիան հայտնաբերվել է 1696թ., երբ ֆրանսիացի գիտկանան Շարլ Պլյումեն երրորդ անգամ ուղևորվել է Վեստ-Ինդիա`   ներկայիս Դոմինիկյան հանրապետության շրջակայքերում: Նա բույսն անվանել է ի պատիվ գերմանացի բուսաբան Լեոնարդ Ֆուքսի:

Ֆուքսիան կախվող ճյուղերով բույս է, որը բնակարաններում օգտագործվում է  որպես ամպելային: Այն մշտադալար բույս է, սակայն բնակարաններում ցածր ջերամաստիճանի կամ խոնավության պակասի դեպքում  երբեմն տերևաթափ է լինում:

Ծաղիկները մեծ մասամբ կախված են և լիաթերթ: Արտաքինից շատ հասարակ տեսք ունի, բայց շատ սիրված է տնային տնտեսուհիների մոտ:  Ժողովրդի մոտ տարածված է «ականջօղ» անունով: Ամռանը բույսը պահանջում է առատ ջրում, երբեմն կոյաջրով: Թաղարներում տնկված երիտասարդ բույսերը կարելի է պահել նաև բաց լուսամուտների գոգին, որտեղ արևն ուղղահայաց չի ընկնում, այլ միայն առավոտյան և երեկոյան:
 
Ձմռանը ֆուքսիաները պահումեն սառը տեղում և ջրում են սակավ: Բարձր բուն ստանալու համար պետք է ընտրել ամենաուղիղ և լավ աճած ցողունը, իսկ մյուսները հեռացնել:  Բնի համար թողնված ցողունը պետք է մաքրել ավելորդ ճյուղերից և ձևավորել պսակը:
 
Ֆուքսիաները լուսասեր են: Սենյակի ջերմաստիճանը միջինը պետք է լինի 12-15 աստիճան: 18-20 աստիճանի դեպքում անգամ այն կարող է ծաղիկները գցել և նույնիսկ մահանալ: Իսկ ձմռանը  ջերմաստիճանը պետք է լինի 6-10 աստիճան:
Ֆուքսիան բազմացվում է կտրոններով: Այն աշատ արագ արմատակալում է: Արմատակալելուց հետո պետք է տեղադրել մոտ 7 սմ տրամագիծ ունեցող թաղարում, այնուհետև մեկ տարի հետո տեղափոխել մի փոքր ավելի մեծ տրամագիծ ունեցող թաղար:
 
Գարնան վերջին բույսը պետք է հանել բակ ու դնել  ծառների տակ`   զով տեղում: Ֆուքսիայի արմատերը լավ զարգանում են, և եթե  արմատների աճման համար այլևս տեղ չկա, պետք  է անմիջապես վերատնկել:
 
Աղբյուր`   Ankakh.com
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: