Հանրագիտարան

Մամիլարիա

Մամիլարիաները ելունդավոր կակտուսներ են, որոնց ծաղիկներն աճում են խավապատ տերևանութներից: Ընտանիքը ներառում է 400 տեսակներ:

Մամիլարիան փոքրիկ գնդաձե կակտուս է`   ժամանակի ընթացքում փոքր-ինչ աճող ցողունով: Մանր մազանման  փշիկներ ունի, սովորաբար, լուասավոր գույնի:

Մամիլարիաներից շատերը ծաղկում են ձմռանը: Կան տեսակներ, որոնց ծաղիկները բավական խոշոր են, գեղեցիկ:  Որոշ տեսակներինը ավելի փոքր են ու աննշան: Բույսերը ցածրահասակ են, գնդաձև կամ գլանաձև, ծածկված փոքրիկ, փշապատ ելունդներով: Ընդհանրապես տեսակները միմյանցից տարբերվում են հիմնականում ծաղկի մեծությամբ ու գույնով:
 
Ամռանը բույսը պետք է ամեն օր ջրել, ինչպես նաև խորհուրդ է տրվում ամեն առավոտ ցողել տնային ջերմաստիճանի ջրով: Իսկ ձմռանը ջրելը պետք է խիստ կրճատել, մինչև երկու շաբաթը մեկ անգամ:
Թեպետ ինչպես ցանկացած կակտուս`   մամիլարիան լուսասեր է, բայց պետք չէ այն դնել չափազանց պայծառ արևի տակ:
 
Իսկ ձմռանը խորհուրդ է տրվում մամիլարիան պահել ստվերոտ մասերում: Որպեսզի բույսը հաջորդ տարի առատ ծաղկի, անհրաժեշտ է, որպեսզի ձմռանը այն պահել 10-12 աստիճան ջերմաստիճանի սենյակում: Բույսը կարելի է տեղափոխել երկու տարին մեկ անգամ:
 
Մամիլարիաները բազմանում են սերմերով և կտրոններով, իսկ որոշ տեսակներ`   նաև անդալիսով: Հատկապես բարձր են գնահատվում երկար ելունդավոր մամիլարիաները, որոնց ծաղիկները դեղնավուն են ու բավական խոշոր:
 
Աղբյուր`   Ankakh.com
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: