Հանրագիտարան

Մոլոչայ

Մոլոչայը պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և ունի 2000-ից ավելի տարատեսակ: Շատ տեսակներ աչքի են ընկնում իրենց մեծությամբ և այդ պատճառով նրանց հնարավոր չէ տանը բազմացնել:

 

Տանը  աճեցվող  մոլոչայը (euphorbia) կամ էուֆորբիա, սիրված բույս է, քանի որ երկարակյաց է, օրիգինալ տեսք ունի  և պահանջկոտ չէ: Կտրվելիս նրանց ցողունից դուրս եկած կաթնահյութը թունավոր է: Այն եկել է Աֆրիկայից, Ամերիկայից, Մադագասկարից:
 
Մոլոչայի ոչ բոլոր տեսակներն են ծաղկում տնային պայմաններում, օրինակ  գեղեցկուհի մալոչայը/պուանսետիան/ կամ  Միլիա մոլոչայը հեշտությամբ  ծաղկում են ամեն տարի,իսկ  տիրուկալի  կամ  խոշորակոտոշ մալոչայները  հազվադեպ են ծաղկում տան պայմաններում:
 
Ծաղկելուց հետո  պուանսետիան  կտրտում են  մինչև 10-12 սմ, տեղափոխում են հով և ստվերոտ տեղ ,քիչ են ջրում: Մայիսի կեսերին հողը փոխում են ,տեղափոխում լուսավոր տեղ  և պարբերաբար ջրում: որպեսզի այն ծաղկի Նոր տարուն  սեպտեմբերի վերջից 2ամիս այն 13-14ժամ պետք է պահել մթության մեջ:
 
Խնամք: Ամռանը 20-25 ջերմաստիճան, ձմեռը`   12-16
Պայծառ լուսավորություն և´ ամռանը, և´ ձմռանը:
Ջրել  չափավոր գարնանը և ամռանը, պակասացնել ջրելը  ձմռանը: Աճի ընթացքում հողը չպետք է  ամբողջովին  չորանա: 
 
Մոլոչայը  չոր օդի նկատմամբ կայուն է, բայց երբեմն գոլ ջրով կարելի ցողել, դա շատ օգտակար է: Աճի և ծաղկման ժամանակ հողը երկու շաբաթը մեկ պետք է պարարտացնել: Երիտասարդ բույսերը ամեն տարի պետք է  վերատնկել, իսկ տարիքովները `   2-3 տարին մեկ:
 
Վնասատուներն են`   սպիտակաթևիկը, ուտիճը և ալյուրաճիճուն:
 
Աղբյուր`   Ankakh.com
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: