Հանրագիտարան

Բաղրջուկ

Բաղրջուկը, որին այլ կերպ անվանում են չինական վարդ, պատկանում է տուղտազգիների ընտանիքին: Բույսի հայրենիքը համարվում են հարավային Չինաստանը և հյուսիսային Հնդկաստանը:

Բաղրջուկների ցեղը շատ մեծ է `   25 տեսակից ավելի: Դրանք ցածր ծառեր են, թփեր, խոտաբույսեր: Իրենց հայրենիքում օգտագործում են կահույք, նավակներ սարքելու,  իսկ ցողուններից մանրաթել պատրաստելու համար: Թելից գործում են պարկեր,  բրեզենտներ, ցանցեր, պարաններ, իսկ մնացորդներից պատրաստում են կոպիտ թուղթ, մեկուսիչ շինանյութեր:

Որոշ տեսակի մատղաշ շիվերն ու տերևները  տեղի բնակիչները օգտագործում են ճաշի մեջ`   որպես բանջարեղեն:
Սենյակային պայմաններում հիմնականում աճեցնում են չինական վարդի H.rosa chinensis տեսակը, որը սովորաբար ծաղկում է վաղ գարնանից մինչև ուշ աշուն, իսկ բարենպաստ պայմանների դեպքում`   նույնիսկ ձմռանը:
 
Այս ցեղին պատկանող մյուս տեսակը սիրիական բաղնջուկը մեր պայմաններում ազատ ձմեռում է բաց գրունտում և հանդիպում է ամենուրեք:
 
Չինական վարդը բազմացնում են կտրոններով`   գարնանը, որոնք վերցնում են ճյուղերի ծայրերից, արմատակալեցնում և հետո տնկում 7-9 սմ-անոց թաղարներում:
Ամռան ընթացքում բույսը մի քանի անգամ պիտի սնուցել: Ձնռան ընթացքում բույսը պահում են 12-15 աստիճան ջերմության պայմաններում`   խիստ պակասեցնելով ջրելը:
 
Աղբյուր`   Ankakh.com
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: