Հանրագիտարան

Քրիզանթեմ

Կիսաթփային բույս է , ցողունը ճյուղավորված`   փոքր կտրտված տերևներով: Քրիզանթեմը աստրաների ընտանիքից է և ունի ավելի քան 200 տեսակ:

Քրիզանթեմը  շատ է տարածված Ասիայի երրներում: Այս բույսի մասին առաջին հիշատակումները հանդիպում են դեկորատիվ այգեգործության մասին չինական և ճապոնական գրականության մեջ:

Հայտնի չին փիլիսոփա Կոնֆուցին, որ ապրել է մեր թվարկությունից 500 տարի առաջ ,իր «ԼԻ-կի» ստեղծագործության մեջ հիշատակում է քրիզանթեմների մասին: Մինչև հիմա պահապանվել են այն չին  այգեգործների  անունները,ովքեր զբաղվել են քրիզանթեմների մշակությամբ,ճապոնիայում ավելի ուշ են զբաղվել այդ գործով: Եվրոպայում քրիզանթեմը հիշատակվում է 1689թ.-ից:
 
Քրիզանթեմի տեսակներից տարածված են խոշորածաղիկ,դեկորատիվ և մանրածաղիկ թփիկավորները,լիաթերթ և հասարակ բազմերանգ ծաղիկներով: Խոշորածաղիկներից  մեծ ժողովրդականություն են վայելում կախ ընկած,ասեղնավոր, խողովակաձև  և գոգավոր ձևերի սպիտակ, վարդագույն, դեղին ,բրոնզի , կարմիր և այլ գույների պսակաթերթիկներ ունեցողները:
Սկզբում Քրիզանթեմը համարվում էր միայն բաց հողում աճող բույս, բայց հետագայում, մասնագետների ջանքերով ,այն սկեցին աճեցնել նաև թաղարների մեջ:
Խոշորածաղիկ քրիզանթեմների սորտերը շատ բազմազան են և մեծ  ժողովրդականություն են վայելում  , մշակվում են ամենուրեք:
 
Հայտնի են և մշակվում են հետևյալ տեսակները`  
 
  • Մոնակո (Princesse Alice deMonaco)  սորտը աչքի է ընկնում ձյունաճերմակ խոշոր ծաղիկներով:
  • Քուին Մերի (Queen Mary)  սորտի ծաղիկները սպիտակ են,լրիվ բացված ժամանակ գնդաձև,պսակաթերթիկները գանգուր են և կախ ընկած:
  • Մոն Բլանը(Mont  Blanc) սպիտակ է ,խոշոր ,գանգուր պսակաթերթիկներով, կարճահասակ է և ամենավաղն է ծաղկում:
  • Օլիվյեն (Olivier) խոշոր ,բաց մանուշակագույն  ծաղիկ է,պսակաթերթիկները թեքված են դեպի վեր,  բարձրահասակ է:
  • Հոկտեմբերյան արև (Soleil d’ October  ) սորտն աչքի է ընկնում դեղնագույն ծաղիկներով,ծաղկում է վաղ:
  • Լիոնեն(Lionet) ունի խոշոր դեղնա-ծիրանագույն ծաղիկներ,որոնք ուշ են բացվում:
  • Ոսկյա անձրև(La  oluie d’or) սորտը մանրածաղիկ է`  դեղին-ոսկեգույն:
  • Մագդեբլիկը (Magdeblick) մուգ կարմիր մանրածաղիկ է `  փայլուն տերևներով:
  • Դեկորատիվ սորտերից է Էֆեկտոլը(Efiektol),որի ծաղիկը խոշոր է և դեղին:
Քրիզանթեմը  դյուրին է աճեցնել
 
Այս  սիրում են թարմ և սառը օդ: Լավ են զգում պատշգամբում,որտեղ ծաղկում են միչև սառնամանիքները: Տանը այն պետք է դնել պատուհանի գոգին ,որտեղ արև է ընկնում առավոտը և երեկոյան, ցանկալի է 13-15 աստիճան, հաճախ օդափոխություն: Շոգին բույսը վատ է ծաղկում:
 
Աղբյուր`   Ankakh.com
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: