Հանրագիտարան

Ֆատսիա

Ֆատսիա - Արալիա (Araliaceae) ընտանիքի գեղեցկագույն ներկայացուցիչն է: Նրա գլխավոր արժանիքը դեկորատիվ տերևներն են: Այս մշտադալար ծառի հայրենիքը Թայվանն ու Ճապոնիան են: Այնտեղ նա աճում է անտառներում գոյություն ունեցող ջրամբարների ափերին:

Ֆատսիան  ոչ մեծ ծառ է  և բարենպաստ պայմաններում  հասնում է 4մ բարձրության: Հատկապես գեղեցիկ են ֆատսիայի տերևները:  Երիտասարդ բույսինը դրանք ամբողջական են , սակայն աճի ընթացքում  դրանք նմանվում են «ձեռքի մատների»: Տրամագիծը  մոտ 30 սմ է:  Ֆատսիայի ցողունը ծածկված է  դարչնագույն  կեղևով:

Ֆատսիայի տեսակը  (Fatsia Decne. et Planch.)   արալիա ընտանիքի համասեռ տեսակ է և իր մեջ պարունակում է  մի տեսակ`   ճապոնական ֆատսիա  (fatsia japonica):
Տարածված է  ֆատսիայի և բաղեղի հիբրիդը`   х Fatshedera Guillaum (ստեղծված1910 թ.):
Ֆատսիայի  պարտեզային տեսակները  գրականության մեջ հայտնի են հետևյալ անուններով:
  • F. japonica aureimarginatis — դեղին երիզով տերևներ:
  • F. japonica var. argenteimarginatis — սպիտակ երիզով տերևներ:
  • F. japonica var. moseri — խիտ, գետնին մոտ բույս:
Բույսի խնամքը
Ֆատսիան սիրում է լուսավորություն, բայց ոչ  արևոտ  տեղ, դյուրին է տանում  թեթև ստվերը:  Չալպտուրիկները  լույս են սիրում, բայց ոչ արև, միագույն տեսակները  ստվերը  ավելի հեշտ են տանում:
Աճեցման համար հարմար է  արևմտյան կամ արևելյան պատուհանների մոտ  տեղադրելը:  Հարավային  պատուհաների մոտ հարկավոր է  պաշտպանել արևի ճառագայթներից:
Հյուսիսային կողմում   ավելի լավ է աճեցնել  կանաչ տերևներով տեսակները:  Ֆատսիան հաջողությամբ կարելի աճեցնել  արհեստական լուսավորության  տակ:
 
Ամառը բույսը կարելի տանել մաքուր օդի,մի պայմանով, որ նա պաշտպանված լինի արև ուղիղ ճառագայթներից:
Գարուն-ամառ  ժամանակահատվածում  ֆատսիայի համար օդի օպտիմալ  ջերմաստճանը 18-22°C:  Ձմռանը ֆատսիան կարող է հանգիս մնալ տան ջերմաստիճանում, բայց լուսավոր սենյակում: Ավելի լավ է  լուսավոր  և զով պայմաններում`  10°C, հնարավորության դեպքում ոչ բարձր 15°C:
Ֆատսիան ջրում են  փափուկ ջրով  այն ժամանակ, երբ  հողի վերին շերտի չորանացել է: Ամռանը առատ, իսկ աշնանը ջրելը կրճատում են:
 
Բույսի ջրելուն հատուկ ուշադրություն պետք է դարձնել`   մի կողմից չի կարելի ջրի ավելցուկ թողնել, մյուս կողմից `   հողը  շատ չորացնել:  Եթե թեկուզ մի անգամ ջրելը ուշացնեք , բուսի տերևները կթոշնեն  և դժվար կլինի նրան ետ բերել իր նախկին տեսքին:
Մեծ տերևները անհրաժեշտ է  պարբերաբար ցողել  և  խոնավ շորով  մաքրել :  Ամռանը բույսը կարելի  լողացնել գոլ ցնցուղով: Ձմռանը ցողելը կրճատում են:
 
Գարնանից   աշուն  ֆատսիային  հանքային կամ օրգանական պարարտանյութեր են  տալիս ամեն շաբաթ:
Բույսը բավականին հեշտ է տանում ձևավոր էտումը:  Ձևավորելու համար երիտասարդ բույսի դեպքում  անհրաժեշտ է  կտրտել ծայրի ճյուղերը:
Ֆատսխեդերա Լիցեն պահանջում է մշտական էտում  և ձևավորում:  Ֆատսիան տեղափոխում են 2-3 տարին մեկ անգամ `  գարնանը կամ ամռան սկզբին : Նոր թաղարը հնից  մի փոքր մեծ պետք է լինի:  Արմատակալած ճուտերի հաշվին  կարող է ձևավորվել մի քանի  երիտասարդ ցողուն:
Ֆատսիան շատ հեշտ է բազմանում  վերգետնյա  արմատների  և  ծայրի  ճյուղերի միջոցով:  Հնարավոր է նաև սերմերով բազմացում:
 
Սածիլավորում են   վերին ճյուղերի  ծայրերի միջոցով, սովորաբար գարնանը:  Նա բավականին արագ է արմատակալում  տորֆի և ավազի խոնավ խառնուրդում 22-26°C ջերմաստիճանին: Սածիլները  (նրանք պետք  է ունենան  մի քանի  աչքեր `  աճի համար) ծածկում են ապակյա բանկայով կամ  պոլիէթիլային  թաղանթով: Արմատակալումից հետո սածիլները տեղափոխում են հողի խառնուրդի մեջ:
 
Ֆատսիայի հիվանդություններն ու վնասատուները
Ֆատսիան կարող է  հիվանդանալ ալրացողի որդով, կարմիր ոստայնատզով, սպիտակաթևիկով, ուտիճով  և  գորշ փտախտով:
Սպիտակաթևիկը և  ուտիճը մաքրում են օճառաջրով  և  ակտելիկով: Ալրացող որդը `   տնտեսական օճառաջրով  կամ կարբոֆոքսով:  Կարմիր ոստայնատիզը`     ակտելիկի  խառնուրդով (0,15%):  Գորշ փտախտը`   բուսի մեխանիկական մշակմամբ, խոնավությունը իջեցնելով:
 
Օգտագործումը
Բույսը լայնորեն օգտագործվում է  պատերի, սյուների, ցուցափեղկերի  դեկորացիայի համար, իսկ թաղարների մեջ  և կտրտած ճյուղերը  օգտագործում են զամբյուղներ ձևավորելու համար: Ֆատսիան արագ է աճում  և 1,5-2 տարում  կարող է հասնել 1 մետրի: Գեղեցիկ պսակ ձևավորվում է միայն բույսի ազատ աճելու ժամանակ:
Բացի իր դեկորատիվ գործառույթներից, ֆատսիան  բարելավում է սենյակի մթնոլորտը: Նա կարողանում է վերհսկել բացասական էներգետիկան և թեթևացնում է խրոնիկ հիվանդությունների ընթացքը:
 
Աղբյուր`   Ankakh.com
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: