Հանրագիտարան

Դիֆենբախիա

Դիֆենբախիա անվանումը տրվել է ավստրական բուսաբան Հենրիխ Վիլհելմի կողմից (1794-1865), ով հայտնի է Արոիդների ընտանիքի բույսերի ուսումնասիրությամբ: Այս անունը դրվել ի պատիվ Վիեննայի Շյոնբրունյան կայսերական պարտեզների ավագ այգեպան Ժոզեֆ Դիֆենբախի (1796—1863).

Այս բույսի 30տեսակ աճում են Հարավային Ամերիկայի արևադարձային անտառներում: Այն մշտականաչ թուփ է ուղիղ, ամուր, կանաչ ցողունով: Ունի խոշոր, լայն տերևներ `   զարմանալի գույներով. Բաց  և դեղնականաչ կետերով: 

Դիֆենբախիայի տեսակները դժվար են իրարից տարբերվում, միայն կանաչավուն տերևներով `  մեջտեղից  սպիտակ երակ ունեցող  Dieffenbachia oerstdii  է: Ամենատարածված տեսակը    Dieffenbachia picta (Dieffenbachia maculta) է, ձվաձև տերևներով `  վրան փղոսկրե գույնի պուտիկներ: Այդ  կետերը տարբեր չափերի են կամ միձուլվում են ավելի մեծ նշանի  հետևյալ տեսակների մոտ  `   Camila, Marianne և Rudolf Roehrs , որոնց տերևները համարյա ամբողջովին  կրեմագույն է կամ փղոսկրի գույնի: Dieffenbachia amoena –ն ավելի խոշոր բույս է , նրա տերևները հասնում են  50 սմ, իսկ ցողունը 1,6 մ բարձրության: Մուգ կանաչ տերևների վրա սպիտակ գծիկներ են , որոնք ավելի հստակ երևում են  Tropic Snowտեսակի վրա: Անսովոր տեսք ունի դեղնականաչավուն Dieffenbachia basei-ը և հսկայական տերևներով Dieffenbachia bowmannii (մինչև  70 սմ և ավելի) :
 
Տարիքով դիֆենբախիան կարող է  հասնել մինչև 2 մետրի և ավել, սակայն սովորական տան պայմաններում ներքևի տերևները թափվում են  և բույսը նմանվում է կեղծ արմավենու:
Դիֆենբախիան աճեցնելը դյուրին չէ, նա չի սիրում սառը միջանցահովիներ,  ձմռանը ցածր ջերմաստիճան:  Այս  խոշոր դեկորատիվ բույսը սիրում է աճել տաք պայմաններում կլոր տարին նվազագույնը 18°С ջերմաստիճանում,ավելի լավ է ավելի բարձր: Որոշ կամակոր տեսակներ կարող են մահանալ ջերմաստիճանի տատանումներից, բայց ավելի տարածված տեսակները  (Dieffenbachia picta и Dieffenbachia amoena) բավականաչափ դիմացկուն են և լավ են աճում կենտրոնացած ջեռուցում ունեցող բնակարաններում:
Պետք է հիշել, որ դիֆենբախիայի և մի քանի այլ արոիդների հյութը մաշկի կամ լորձափաղանթի վրա ընկնելու դեպքում,  կարող է հանգեցնել անսպասելի ռեակցիայի: Այդ պատճառով վերատնկելիս հարկավոր է մտածել անվտանգության մասին: Հարկավոր է  հագնել ձեռնոցներ, ինչու չէ նաև մառլիայի վիրակապ: Աշխատանքից հետո հարկավոր  է լավ լվանալ ձեռքերը: Բույսի հյութը թունավոր  է, այն խորհուրդ չի տրվում դնել երեխաների սենյակում:
Դիֆենբախիան շատ օգտակար հատկություններ ևս ունի: Այն մաքրում է օդը տոկսիններից: Այս բույսը խորհուրդ է տրվում աճեցնել արտադրությունում կամ այն տներում, որոնք գտնվում են խոշոր գործարանների կամ մայրուղիների կողքին:
 
  • Տեղը: Դիֆենբախիան լուսասեր է , բայց չի սիրում արևի ուղիղ ճառագայթներ: Մութ տեղում տերևները գունաթափվում են և բույսը կորցնում է գրավչությունը:.
  • Ջրելը: Բույսը չի սիրում, երբ հողը չափազանց չորանում է : Այսպիսով  այն պահանջում է մշտական ջրել և տերևները լվանալ տան ջերմաստիճանի ջրով:
  • Օդի խոնավությունը : Չափավոր
  • Բազմացումը: Բազմացնում են վերին ցողունի կտրոնով:
  • Վերատնկումը: 3-4 տարին մեկ անգամ վերատնկում են ոչ շատ մեծ թաղարներում: Պարբերաբար հարկավոր է պարարտեցնել ապրիլից մինչև օգոստոս, այդ  ժամանակշրջանում է նա նոր տերևներ տալիս և գեղեցկանում: Բայց եթե այն շատ է մեծացել և ցողունը մերկացել է , այն կարելի կտրել  10սմ բարձրության, որից շատ արագ նոր ցողուններ են աճում:
  • Հնարավոր դժվարությունները: Ցողունի հիմքը փափուկ է և կորցնում է գույնը`  ցողունը  փտում է: Հիվանդությանը նպաստում է չափից շատ ջրելը  և  ցածր ջերմաստիճանը: Հիվանդության սկզբում կարելի է կտրել վնասված մասը և վրան փայտածուխ լցնել, այնուհետև բույսը տնկել թարմ հողով թաղարում: Եթե վնասվածքը մեծ է, ապա ցողունի վերևի մասը հարկավոր է կտրել, արմատակալել, իսկ մնացած հիվանդ մասը դեն նետել: Ներքևի տերևները դեղնում են և շրջվում`  ձմռանը ցածր ջերմաստրճան և սառը միջանցահովիկներ: Բույսը կարող է ապրել 10-12°С ջերմաստիճանում, բայց ներքևի տերևները տուժում են :
Գույների կորուստ `   չափազանց պայծառ լույս կամ տերևների վրա արևի ուղիղ ճառագայթներ, որոնք  հանգեցնում են գունաթափման: Տեղափոխեք բույսը ավելի քիչ լուսավոր տեղ: Տերևների մահ`    ամենահավանական պատճառը չափազանց ցածր ջերմատիճանն է, չոր օդը կամ  սառը միջանցահովիկները: Հին տերևները տարիքի հետ միշտ մահանում են: Տերևների եզրերի շագանակագույնը հողի շատ չոր լինելու հետևանք է, այն պետք է խոնավ լինի , բայց ոչ թաց: Հաջորդ պատճառը սառը օդն է:
 
Աղբյուր`   Ankakh.com
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: